
Ինդոնեզացի փրկարարները վերսկսել են խորտակված լաստանավի վեց ուղևորների որոնումը

Ինդոնեզացի փրկարարները հունիսի 30-ին վերսկսել են այն լաստանավի վեց ուղեւորների որոնումները, որը խորտակվել է Բալի կղզու ափի մոտ: Այդ մասին լրագրողներին հայտնել է Ազգային որոնողական-փրկարարական գործակալության նահանգային վարչության ղեկավար Գեդե Դարմադան։
«Գործողությանը մասնակցում են գործակալության երեք նավեր եւ հանրապետության ռազմածովային ուժերի մեկ նավ»,- մեջբերում է նրա խոսքը Detik պորտալը: «Այս պահին վեց մարդ համարվում է անհայտ կորած, յոթը զոհվել է, ութը վնասվածքներ է ստացել եւ հոսպիտալացվել»,- ճշտել է գերատեսչության ներկայացուցիչը:
Ընդամենը լաստանավում եղել են անձնակազմի 16 անդամ եւ 41 ուղեւոր: Նավը, որը ժամանել էր Ճավա կղզուց, հունիսի 29-ին շրջվել է եւ ջրասույզ եղել գործնականում Բալիի նահանգի Ջեմբրան նավահանգստի մոտ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: