Բաժիններ՝

Կեսարիայի «Սուլթանական եղեգնուտ» արգելոցը թռչունների դրախտավայր է

Թուրքիայի Կեսարիա նահանգում գտնվող Սուլթան Սազլըղը («Սուլթանական եղեգնուտ») ազգային այգին 2020 թվականին արգելոցի կարգավիճակ է ստացել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Էրջիես լեռան լանջերին գտնվող արգելոցի անունը գալիս է օսմանյան սուլթան Մուրադ 4-րդի ժամանակներից։ 1636 թվականին Երևանի դեմ արշավող սուլթան Մուրադը 3 ամիս կանգ է առել այդ վայրում։ Տարածքը տարբեր ժամանակներում նաև եղել է օսմանյան սուլթանների որսատեղին։

Արգելոցն աչքի է ընկնում մարդու հասակից բարձր եղեգներով ու թռչունների մեծ բազմազանությամբ։ Կեսարիայից 75կմ հեռավորության վրա գտնվող շուրջ 40․000 հեկտար մակերեսով այդ վայրում թռչունների 301 տեսակ է ապրում։

Արգելոցին կից գործում է նաև «Թռչունների թանգարան», որտեղ ներկայացված են 40 տեսակ թռչունների կրկնօրինակ –արձանները։ Բացի այդ, զբոսաշրջիկներն այդտեղ հնարավորություն ունեն մանրամասն տեղեկություններ ստանալ թռչունների բոլոր տեսակների մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930