Բաժիններ՝

Թուրքիայում ընտրությունների դեպքում միայն 3 կուսակցություն կհաղթահարի անցողիկ շեմը. սոցհարցում

Թուրքիայում քաղաքական ուսումնասիրությոններ իրականացնող «MAK» կազմակերպությունը հրապարակել է 2021թ. հունիսին անցկացված սոցիալական հարցումների արդյունքները: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Կազմակերպությունը սոցհարցումն իրականացրել է Թուրքիաի 51 նահանգում։ Մասնակցել է 2.850 մարդ (ընտրողների թվով՝ յուրաքանչյուր 20.000-ից մեկը)։

«MAK»-ը փորձել է պարզել, թե ինչ արդյունքներ կլինեն երկրում, եթե այս պահին անցկացվեն ընտրություններ։

Ըստ հարցման արդյունքների՝ Թուրքիայում ընտրությունների անցկացման դեպքում միայն 3 կուսակցություն կարող է հաղթահարել 10 տոկոսանոց անցողիկ շեմը:

Թուրքիայի խորհրդարանական խոշոր կուսակցությունների հանրային աջակցությունն այս պահի դրությամբ այսպիսին է.

Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցություն (AKP-ԱԶԿ) – 34.3%

Գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող «Ժողովրդահանրապետական» կուսակցություն (CHP-ԺՀԿ) – 23%

Ազգայնական «Լավ» կուսակցություն – 13.6%

Քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցություն (HDP-ԺԴԿ) – 9.2%:

«Գորշ գայլերի» քաղաքական թևը համարվող «Ազգայնական շարժում» կուսակցություն (ԱՇԿ-MHP)- 8.4%

Ստացվում է, որ վերոթվարկյալներից քեմալականների CHP-ն և «Գորշ գայլերի» MHP-ն ենթադրաբար չեն հաղթահարի խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը՝ 10 %-ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս