Բաժիններ՝

Պուտինը հայտարարել է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութի գրանցման մասին

«Վեկտոր» կենտրոնը գրանցել է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

«Վեկտոր» նովոսիբիրսկյան կենտրոնն այսօր գրանցել է կորոնավիրուսի դեմ ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութը՝ «էպիՎակԿորոնա»-ն,- ասել է Պուտինը կառավարության անդամների հետ հոկտեմբերի 14-ին անցկացված խորհրդակցության ընթացքում:

Պուտինը հավելել է, որ սպասում են Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի Չումակովի անվան կենտրոնի երրորդ պատվաստանյութին: Ռուսաստանյան երկրորդ պատվաստանյութի՝ «էպիՎակԿորոնա»-ի հետգրանցումային կլինիկական փորձարումները Ռուսաստանի տարբեր տարածաշրջաններում կանցկացվեն 40 հազար կամավորների վրա, այդ թվում՝ 150-ը՝ 60-ից բարձր տարիքի:

Պատվաստանյութի առաջին խմբաքանակները՝ 60 հազար չափաբաժին ծավալով, կարտադրվեն մոտ ժամանակներս: Ավելի վաղ հաղորդվել էր, որ այդ պատվաստանյութի հետգրանցումային հետազոտությունները կանցկացվեն 30 հազար կամավորների վրա եւ պետք է սկսվեն նոյեմբերին, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս