ՄԱԿ-ում 2020 թվականին համաշխարհային առևտրի բնգավառում 7–9 տոկոս անկում են կանխատեսում

2020 թվականին կորնոավիրուսի համավարակի հետեւանքով համաշխարհային առեւտրի բնագավառում անկումն անցյալ տարվա համեմատությամբ կկազմի 7 – 9 տոկոս: Հոկտեմբերի 21-ին այս կանխատեսմամբ հանդես է եկել ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համադաշնությունը (ՅՈՒՆԿՏԱԴ)։

«ՅՈՒՆԿՏԱԴ-ը 2020 թվականի համար գլոբալ առեւտրի բնագավառում անկումը կանխատեսում է 7-ից մինչեւ 9 տոկոս արժեքային արտահայտությամբ, չնայած երրորդ եռամսյակում աշխուժացման նշաններին»,- նշված է կազմակերպության լրատվական տեղեկագրում: 2020 թվականի երրորդ եռամսյակի արդյունքներով համաշխարհային առեւտրի բնագավառում արձանագրվել է հինգտոկոսանոց կրճատում անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի համեմատությամ: Այդ արդյունքը, սակայն, էապես ավելի լավ է, քան երկրորդ եռամսյակում, երբ անկումը հասել էր 19 տոկոսի, պարզաբանում են փորձագետները: Չորրորդ եռամսյակի համար համաշխարհային առեւտրին, նախնական կանխատեսումների համաձայն՝ կարմիր գոտուց դուրս գալ չի հաջողվի, եւ ցուցանիշները կլինեն 3 տոկոսով ցածր, քան 2019 թվականի չորրորդ եռամսյակում: ՅՈՒՆԿՏԱԴ-ն ուշադրություն է հրավիրում «առեւտրի ուշագրավ աշխուժացման վրա Չինաստանում»:

«Այդ երկրի արտահանումը, որն անկում էր ապրում համավարակի առաջին ամիսներին, կայունացել է երկրորդ եռամսյակում եւ խիստ աճել երրորդ եռամսյակում»,- ասված է տեղեկագրում: Փորձագետները 2020 թվականի արդյունքներով ՉԺՀ-ի համար առեւտրի աճի տեմպերը կանխատեսում են գրեթե 10 տոկոս: Ի տրաբերություն մյուս խոշոր տնտեսությունների Չինաստանի ներմուծումը հուլիսին եւ օգոստոսին կայունացել է եւ սեպտեմբերին աճել 13 տոկոսով»,- արձանագրում են ՅՈՒՆԿՏԱԴ-ում: Բժշկական նյութերի առեւտուրը, որոնք առնչություն ունեն կորոնավիրուսի դեմ պայքարի հետ, ապրիլին միջին չափով աճել է ավելի քան 50 տոկոսով: Ըստ որում այդ աճից, լրատվական տեղեկագրի համաձայն, առավել օգուտ քաղել են ամենից առաջ բնակչության մեկ շնչի հաշվով եկամտի բարձր մակարդակով երկրները, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Տեսանյութեր

Լրահոս