![](/banners/BeFunky-design.jpg)
Ջելալաբադում Պակիստանի հյուպատոսարանի մոտ 12 մարդ է զոհվել հրմշտոցի պատճառով
![](https://168.am/wp-content/uploads/2020/10/1032263.jpg)
Առնվանզն 12 մարդ է զոհվել, այդքան էլ տուժել այն հրմշտոցի պատճառով, որն առաջացել է Աֆղանստանի Նանգարհարի արեւելյան նահանգի վարչական կենտրոն Ջելալաբադ քաղաքում Պակիստանի հյուպատոսարանի առջեւ այցագրեր ստանալիս: Այդ մասին հայտնել է 1TV հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղական իշխանությունների ներկայացուցչին:
Նրա տվյալներով՝ բոլոր զոհվածները եւ տուժածների մեծ մասը կանայք են: Հրմշտոցի առաջացման պատճառները չեն ճշտվում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: