Ռուս ծովակալը գնահատել է ուկրաինական նոր ռազմածովային բազաների վտանգավորությունը
Ռուսաստանի Սեւծովյան նավատորմի նախկին հրամանատար ծովակալ Իգոր Կասատոնովը գնահատել է Սեւ ծովում պլանավորվող ուկրաինական ռազմածովային բազաների վտանգավորությունը Ռուսաստանի համար։
Ավելի վաղ, ամենամյա ուղերձով դիմելով Գերագույն ռադային, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել էր երկու ռազմաբազաների կառուցման մտադրության մասին՝ «Սեւծովյան տարածաշրջանի պաշտպանության համար»:
«Դա պոլիտիկանություն է, որովհետեւ իսկական բազայի կառուցում՝ ո՞ւմ դեմ: Եթե Ղրիմի դեմ, ապա այնտեղ բազավորված է հզորագույն միջտեսակային խմբավորումը: Ուկրաինական բազաներում կատերներ են բազավորվելու. միայն անունով է: Ռազմավարական առումով դրանք ոչ մի նշանակություն չեն ունենալու: Եվ օպերատիվ առումով նույնպես: Դրանք ոչ մի վտանգ Ռուսաստանի համար չեն ներկայացնելու»,-ասել է Կասատոնովը Նորությունների ազգային ծառայության (HCH) հետ ունեցած զրույցի ժամանակ:
Ծովակալն այն կարծիքն է հայտնել, որ կառուցումներն ավարտելուց հետո դրանք պահանջվածություն չեն ունենա, այդ թվում նաեւ ՆԱՏՕ-ի եւ Թուրքիայի համար, որոնք այնտեղ չեն տեղակայի իրենց ռազմական ուժերը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: