Բաժիններ՝

Պուտինը նշել է հակամարտությունից հետո Սիրիայի վերականգնման կարևորությունը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սիրիայի ղեկավար Բաշար Ասադի հետ հանդիպմանը հայտարարել է, որ կարեւոր նշանակություն ունի հակամարտությունից հետո Սիրիայի Արաբական Հանրապետության վերականգնման խնդիրը:

«Ներկա փուլում սկզբունքային կարեւոր նշանակություն ունի հակամարտությունից հետո Սիրիայի վերականգնման խնդիրը եւ, առաջին հերթին, սիրիացի փախստականների եւ ներքին վերաբնակների վերադարձը հայրենիք: Ինչպես հայտնի է, դա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2254 հիմնական բանաձեւերի հանգուցային պայմաններից մեկն է»,-Պուտինն Ասադին ասել է տեսախորհրդաժողովի ռեժիմով տեղի ունեցած հանդիպման ընթացքում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս