Պեսկովը մենկնաբանել է ԼՂ հարցով Թուրքիայի հետ համատեղ աշխատանքային խմբի ստեղծման վերաբերյալ տեղեկությունը

Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի նախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը: Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մենկնաբանելով տեղեկությունն առ այն, որ Թուրքիան ՌԴ-ին առաջարկել է ԼՂ հարցով աշխատանքային խումբ ստեղծել:

«Շաբաթ մենք հայտնել ենք այն թեմաների մասին, որոնք շոշափվել են նախագահներ Պուտինի և Էրդողանի հեռախոսազրույցի ժամանակ: Ես այդ հաղորդագրությանը հավելելու բան չունեմ: Ղարաբաղի թեման իսկապես քննարկվել է»,-ասել է Պեսկովը լրագրողների այն հարցին ի պատասխան, թե ինչպես է ռուսական կողմը վերաբերվում ԼՂ հարցով աշխատնքային խումբ ստեղծելու առաջարկությանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30