Բաժիններ՝

Միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստորեն ոչնչացվել է. Պուտին

Սիրիայում կարգավորման աշխատանքը, որը Ռուսաստանի կողմից անցկացվում է Իրանի եւ Թուրքիայի հետ համատեղ, ցույց է տալիս իր արդյունավետությունը. միջազգային ահաբեկչության օջախն այնտեղ փաստորեն ոչնչացվել է: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ նոյեմբերի 9-ին կայացած հանդիպմանը, որն անցել է տեսախորհրդաժողովի ռեժիմով:

Պուտինն ընդգծել է, որ Ռուսաստանը շարունակում է ակտիվ ջանքեր ներդնել «Սիրիայի Հանրապետությունում երկարաժամկետ կարգավորմանը, նրա ինքնիշխանության վերականգնմանը, անկախությանը, միասնությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու ուղղությամբ»:

«Այդ առնչությամբ չի կարելի չնշել նաեւ այն աշխատանքի արդյունավետությունը, որն անցկացվել է Աստանայի համաժողովի շրջանակներում՝ Իրանից եւ Թուրքիայից մեր գործընկերների մասնակցությամբ,-նշել է Ռուսաստանի ղեկավարը:-Համատեղ ջանքերով մեզ հաջողվել է շատ բանի հասնել. միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստորեն ոչնչացվել է»:

Բացի այդ, Պուտինի խոսքով, Սիրիայում նկատելիորեն նվազել է բռնության մակարդակը, կարգավորվում է խաղաղ կյանքը, իրականացվում է բացառիկ քաղաքական գործընթաց՝ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս