Բաժիններ՝

«Միայն միասին կարող ենք բոլորիս համար ավելի լավ ապագա կառուցել». Իրանի ԱԳ նախարարը հարևան երկրներին համագործակցության «ձեռք է մեկնել»

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը հարևան երկրներին ուղղել է «անկեղծ ուղերձ», որում նշել է, որ «դրսի աշխարհի» վրա հիմնվելն անվտանգության երաշխիք չի կարող լինել, իսկ ահա Իրանի հետ «միասին հնարավոր կլինի ավելի լավ ապագա կառուցել», գրում է IRNA գործակալությունը:

«Անկեղծ ուղերձ՝ մեր հարևաններին. Թրամփը հեռանալու է 70 օրից, իսկ մենք այստեղ հավերժ ենք մնալու: Անվտանգության ապահովման համար դրսի երկրների վրա հիմնվելը լավ տարբերակ չէ: Ձեռքն ենք մեկնում մեր հարևաններին՝ երկխոսության ճանապարհով տարաձայնությունների լուծման համար: Միայն միասին կարող ենք ավելի լավ ապագա կառուցել բոլորի համար»,- իր թվիթերյան էջում գրել է արտգործնախարարը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս