Չինաստանի Գույչժոուի նահանգում սողանքների հետեւանքով զոհվածների թիվը հասել է 22-ի, եւս 23-ը համարվում է անհայտ կորած: Հուլիսի 26-ին այս մասին հաղորդել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Ավելի վաղ հաղորդվել էր 20 զոհերի մասին: Գուայչժոում սողանքներն իջել են հուլիսի 23-ին: Առաջին միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 16:00-ին (Երեւանի ժամանակով 12:00-ին) Հեչժանի գավառում, ինչի հետեւանքով փլվածքների տակ […]
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ ավարտվել է Ռուսաստանից գնված Ս-400 զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակի մատակարարումը:
Լեհաստանի իշխանությունները մտադիր են Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղարկել Կարմիր բանակի կողմից Օսվենցիմում Աուշվից-Բիրկենաու նացիստական համակենետրոնացման ճամբարի ազատագրման 75-րդ տարեդաձի առթիվ միջոցառման հրավեր:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հուլիսի 25-ին Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ կայացած հեռախոսազրույցում նրան հրավիրել է առաջիկա շաբաթներին այցելել Ֆրանսիա եւ քննարկել Brexit-ի շուրջն իրադրությունը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը չի կարողացել ամբողջությամբ դիտել ԱՄՆ-ի Կոնգրեսում նախկին հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլլերի ելույթը:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը դրականորեն է գնահատում փոխգործակցությունը ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունի հետ՝ չնայած վերջերս Փհենյանի կողմից փոքր հեռահարության երկու հրթիռների փորձարկումներին:
Հուլիսի 25-ին կավարտվեն Թուրքիայի կողմից գնված ռուսական «S-400» զենիթահրթիռային ՀՕՊ համակարգերի առաջին խմբաքանակի մասերի մատակարարման աշխատանքները։
Հյուսիսատլանտյան դաշինքն այն կարեւորագույն կառույցն է, որի վրա հենվում է Եվրամիության (ԵՄ) անվտանգությունն ու պաշտպանությունը:
Յուկիա Ամանոյի մահվանից հետո Ատոմային էներգիայի միջազգային կազմակերպության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրենի պաշտոնակատար է նշանակվել ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր համակարգող, Վիեննայում միջազգային կազմակերպություններին կից Ռումինիայի նախկին մշտական ներկայացուցիչ Կոռնել Ֆերուցեն:
Փոքր հեռահարության հրթիռը, որը հուլիսի 25-ին փորձարկել է ԿԺԴՀ-ն, կարող է խոցել Ճապոնիայի տարածքի մի մասը:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյն իր պաշտոնաթողությունից հետո կշարունակի կատարել Միացյալ Թագավորության խորհրդարանի Համայնքների պալատի պատգամավորի պարտականությունները:
«Հայաստանն ինքնիշխան երկիր է։ Շատ են որակումները, թե Հայաստանը Ռուսաստանի արբանյակն է, բայց ՀՀ ղեկավարությունը Մոսվայից բացարձակ անկախ քաղաքականություն է վարում, սա նշանակում է, որ պատասխանատվությունը ևս կրելու է ՀՀ իշխանությունն ամեն ինչի համար»։
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) Բաշիսքելե շրջանային կառույցի ղեկավար Սուլեյման Օզքարաասլանի արած սկանդալային գրառման շուրջ քննարկումները շարունակվում են։
Չինաստանը ողջունում է ՌԴ-ի արտաքին գործերի նախարարության ներկայացրած՝ Պարսից ծոցի գոտու կոլեկտիվ անվտանգության հայեցակարգը:
Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈՒ հարավային ռազմական օկրուգի բազայի զինծառայողները «Ալագյազ» զորավարժարանում տանկային անձնակազմերի զինծառայողների զորավարժությունների շրջանակում «տանկային կարուսելի» նոր մեթոդ են կիրառել:
Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» (ԺԴԿ-HDP) կուսակցության հայ պատգամավոր Կարո Փայլանը «Twitter» միկրոբլոգում ուշագրավ գրառում է կատարել Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետ Բորիս Ջոնսոնի մասին։
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ Բորիս Ջոնսոնը հուլիսի 25-ին հայտարարել է, որ իր կաբինետի բոլոր անդամները հանդես են գալիս այն բանի օգտին, որպեսզի Միացյալ Թագավորությունը Եվրամիությունից հեռանա հոկտեմբերի 31-ից ոչ ուշ:
Հուլիսի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը հրադադարի ռեժիմի պլանային դիտարկում է անցկացրել Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում՝ Շահումյանի շրջանի Գյուլիստան գյուղից դեպի հարավ ընկած հատվածում:
Անկարայի Չանքայա շրջանում զինված հարձակման է ենթարկվել Թուրքիայում Բելառուսի դեսպանատան վարչական հարցերով ղեկավար Ալեքսանդր Պոգանշևը։ Նա ծանր վիրավորվել է և շտապ հոսպիտալացվել։ Ենթարկվել է վիրահատության: Առողջական վիճակը շարունակում է մնալ ծանր:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունն ուշադրությամբ հետևում է վերին Լարսի համար այլընտրանքային ճանապարհ գտնելու հարցի վերաբերյալ Ռուսաստանի և Վրաստանի միջև ընթացող բանակցություններին:
Աֆղանստանի արեւելքի Նանգարհարի նահանգի Քոգյանիի գավառում պայթյունի զոհ են դարձել վեց կին եւ մեկ երեխա, հաղորդել է TOLO news հեռուստաալիքը։
Սուդանում ձերբակալվել են առնվազն 11 բարձրաստիճան սպաներ, այդ թվում զինված ուժերի Միացյալ շտաբի ղեկավարը, պետական հեղաշրջման փորձի հետաքննության շրջանակներում, որը ձեռնարկվել է հուլիսի սկզբին:
Ադրբեջանի ռազմաօդային ուժերի ՄիԳ-29 ինքնաթիռն աղետի է ենթարկվել վարժական թռիչքների ժամանակ, սկսվել է օդաչուի որոնումը:
ԱՄՆ-ի հետ ասոցիացված Պուերտո Ռիկո կղզի-պետության նահանգապետ Ռիկարդո Ռսելիոն հայտարարել է, որ պաշտաթող է լնում սկանդալի հարուցած բողոքների լույսով:
Հուլիսի 23-ից ի վեր առնվազն 51 մարդ է զոհվել կայծակների հարվածներից Հնդկաստանի Բիհարի եւ Ջարքանդի նահանգներում, որտեղ հզոր տեղատարափ անձրեւներ են՝ ամպրոպներրի ուղեկցությամբ:
ԱՄՆ-ը պատրաստ է պաշտպանելու իր առեւտրական նավերը Պարսից ծոցի շրջանում, բայց չի պատրաստվում զինվորական ուղեկցող խումբ ապահովել դրանցից յուրաքաչյուրի համար:
«Ալ Քաիդա» ահաբեկչական խմբավորումը վերջին հինգ տարում ամրապնդել է իր ներուժն այն բանի ֆոնին, որ համաշխարհային հանրակցությունը կենտրոնացած էր «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական կազմակերպության դեմ պայքարի վրա:
Եվրոպայի ներդրումային բանկը (ԵՆԲ) մինչեւ տարեվերջ դադարցենում է վարկերի տրամադրումը Թուրքիային՝ Անկարիայի կողմից Կիպրոսի ափի մոտ երկրաբանական-հետախուզական աշխատանքների իրականացման պատճառով:
Բրիտանական դրոշի ներքո առեւտրային նավն անցել է Որմզդի նեղուցով եւ ժամանել Կատարի նավահանգիստ՝ անցյալ շաբաթ Իրանի իշխանությունների կողմից առաջին անգամ Stena Impero նավթատար լցանավի կալանման հետ կապված միջադեպից հետո:
«Ես դեռ միայն դատարկ կարգախոսներ եմ լսում, Փաշինյանն «Ազատություն» ռադիոկայանին էր ասել, որ պետք է հաշվի առնել Ադրբեջանի շահերը ևս։ Հիշեցնեմ, որ Ադրբեջանը խոսում է իր տարածքային ամբողջականության մասին։ Իսկ ինչպե՞ս եք դուք հաշվի առնելու այդ շահը, շրջաննե՞ր եք հանձնելու»։