Բաժիններ՝

Չորաբեռնատար նավը նավթատար լցանավի է բախվել Ցինդաոյի խարսխակայանում

Sea Justice փոխադրող ընկերության չորաբեռնատար նավն ապրիլի 27-ին բախվել է A Symphony նավթատար լցանավին, որը գտնվում էր Չինաստանի Ցինդաո նավահանգստի խարսխային կայանատեղում: Այս մասին հաղորդել է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Goodwood Ship ընկերության՝ լցանավի սեփականատիրոջ ղեկավարությանը։

Ընկերության հաղորդագրության մեջ նշված է, որ հարվածը հոսաթողում է առաջացրել ցիստեռններից մեկում, ինչի հետեւանքով վառելիքը լցվել է ջուրը:

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 08:50-ին (Երեւանի ժամանակով 04:50-ին): Ճշտվում է, որ անձնակազմի անդամների թվում տուժածներ չկան:

Marine Traffic պորտալի տվյալների համաձայն՝ Sea Justice-ը չորաբեռնատար է, որը նավարկում է Պանամայի դրոշի ներքո, իսկ A Symphony լցանավը՝ Լիբերիայի դրոշի ներքո, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս