Կարմիր ծովում կարող էին հարձակվել սաուդյան նավթատար լցանավի վրա
Սաուդյան NCC DAMMAM նավթատար լցանավը կարող էր հարձակման ենթարկվել Յանբու նավահանգստի մոտ, որը գտնվում է Սաուդյան Արաբիայի արեւմուտքում: Ապրիլի 27-ին այդ մասին հայտնել է Dryad Global պորտալը:
«Մենք չհաստատված հաղորդումներ ենք ստանում, որ նավը, հնարավոր է NCC DAMMAM-ը, հարձակման է ենթարկվել Յանբու նավահանգստի մոտ»,- ասված է Twitter-ում պորտալի էջում: Պորտալի տվյալների համաձայն NCC DAMMAM-ը նավթատար լցանավ է, որը նավարկում է Սաուդյան Արաբիեայի դրոշի ներքո: Reuters գործակալությունը նշում է, որ սաուդյան իշխանություններից պաշտոնական մեկնաբանություններ առայժմ չեն ստացվել:
Միացյալ Թագավորության ծովային առեւտրական կազմակերպությունը (UKMTO) ուսումնասիրում է հարձակման մասին՝ իր ստացած հաղորդումները: «UKMTO-ին հայտնի են միջադեպի մասին հաղոդրումները, որոնք տեղի են ունեցել (…) 2021 թվականի ապրիլի 27-ին համաշխարային համակարգված ժամանակով 06:30-ին (Երեւանի ժամանակով 10:30-ին) Յանբուից երկու ծովային մղոն հեռավորության վրա: Կատարվում է հետաքննություն»,- ասված է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: