
Վրաստանի խորհրդարանի նախագահ են ընտրել գործող փոխխոսնակ Կախաբեր Կուչաևային

Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ նախագահ է ընտրել Կախաբեր Կուչաեւային, որը մինչ օրս եղել է օրենսդիր մամնի փոխխոսնակ: Կուչաեւայի թեկնածության քվեարկությունն ուղիղ եթերով հեռարձակվել է խորհրդարանի կայքում։ «86 ձայն ընդդեմ վեցի: Պարոն Կախաբեր Կուչաեւան ընտրվել է Վրաստանի խորհրդարանի նախագահ»,- ասել է փոխխոսնակ Գեորգի Վոլսկին, որը վարել է խորհրդարանի նիստը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: