Բաժիններ՝

Տոկիոյում պարզում են ճապոնական և ռուսական ձկնորսանավերի բախման հանգամանքները

Ճապոնիայի իշխանությունները պարզում են ճապոնական եւ ռուսական ձկնորսանավերի բախման հանգամանքները, որը տեղի է ունեցել մայիսի 26-ին Օխոտի ծովում: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ճապոնիայի Ծովում անվտանգության վարչությունում:

«Մենք ուսումնասիրում ենք միջադեպի հանգամանքները, բախման վայր են ուղարկվել մեր պարեկանավերը: Ըստ վարչության տեղեկատվւթյան՝ «ողջ մնացած ձկնորսները, որոնք բախման ժամանակ գտնվել են ճապոնական նավում, տարվել են ափ, նրանց կյանքի համար սպառնալիք չկա»:

Միջադեպը տեղի է ունեցել Ճապոնիայի Հոկայդո կղզուց 23 կիլոմետր հեռավորության վրա: Բախման հետեւանքով ճապոնական նավը շրջվել է, նավում գտնվող հինգ ձկնորսներից երեքը զոհվել են:

Ռուսական «Ամուր» նավը, որը բախվել է ճապոնական ձկնորսանավի հետ, պատկանում է Սախալինի «Ամուրսկոյե» ձկնարդյունաբերական ընկերությանը, որը գրանցած է Յուժնո Սախալինսկում, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31