Բաժիններ՝

Մեքսիկան կորոնավիրուսից հետո սկսում է վերադառնալ բնականոն կյանքին

Մեքսիկայի իշխանությունները սկսել են թուլացնել կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները երկրում և վերադառնալ բնականոն կյանքին: Մայիսի 24-ից երկրի մեծ մասում իշխանությունները համավարակային սպառնալիքը իջեցրել են նվազագույնի:

Երկրում արդեն վերսկսել են աշխատանքները տարբեր գրասենյակները, թանգարանները, կինոթատրոնները՝ արդեն սովորական դարձած անվտանգության միջոցների պահպանմամբ, այդ թվում և հանրային վայրերում ու տրանսպորտում դիմակի պարտադիր կրմամբ:

Մեքսիկայում նկատվում է կորոնավիրուսի տարածման տեմպերի անկում: Ընդհանուր առմամբ երկրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է շուրջ 221 հազար 500 մարդ, 1.91 միլիոնն առողջացել են:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս