Թուրքական լիրայի արժեզրկման նոր ախոյան է հայտնվել

Թուրքիայի արտարժույթի շուկայում շարունակում է պահպանվել անկայունությունը։ Վերջին 1 տարում եվրոյի, դոլարի և ֆունտ ստերլինգի նկատմամբ անընդհատ անկումներ գրանցող թուրքական ազգային արժույթը՝ թուրքական լիրան մայիսի 25-ին արժեզրկման պատմական ռեկորդ է գրանցել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Մեկ եվրոյի դիմաց սահմանվել է 10․32 թուրքական լիրայի փոխարժեք։ Այս ցուցանիշը նոր ռեկորդ է թուրքական լիրայի պատմության մեջ։

Նախորդ հակառեկորդը գրանցվել էր մայիսի 14-ին՝ 1 եվրո 10.30 թուրքական լիրա հարաբերակցությամբ:

Նշենք, որ լիրայի արժեզրկմանը նպաստում են աշխարհաքաղաքական վերջին զարգացումները:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31