ԵՄ-ում չափահաս բնակչության 46 տոկոսը ստացել է կորոնավիուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը
Եվրամիության չափահաս բնակչության 46 տոկոսն արդեն ստացել է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը: Մայիսի 25-ին այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը՚
«Եվրամիությունում պատվաստումն առաջ է ընթանում. տեղ է հասցվել պատվաստանյութի 300 միլիոն դեղաչափ, 245 միլիոն դեղաչափ ստացվել է, չափահաս բնակչության 46 տոկոսն ստացել է թեկուզեւ մեկ դեղաչափ»,- գրել է նա Twitter-ում: Նրա խոսքով՝ սպասվում է որ այս շաբաթ Եվրամիության չափահաս բնակչության կեսը կստանա պատվաստանյութի առաջին դեղաչափը:
Այս պահին Եվրամիությունում հավանության է արժանացել չորս պատվաստանյութ. BioNTech կոնսորցիումի եւ Pfizer-ի մշակումը, Միացյալ Նահանգների Moderna ընկերության պատրաստուկը, բրիտանա-շվեդական AstraZeneca ֆիրմայի պատվաստանյութը եւ Johnson & Johnson ընկերության պատրաստուկը: Հունգարիայում, բացի դրանից, մատչելի են չինական Sinopharm-ը եւ ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: