Բաժիններ՝

ԵՄ-ն որոշել է ընդլայնել Բելառուսի դեմ պատժամիջոցները

Եվրոպական միության գագաթնաժողովում որոշում է կայացվել ընդլայնել Բելառուսի դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները և սև ցուցակում նոր անձանց ու կազմակերպությունների անուններ ներառել: Այդ մասին հայտնել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:

«ԵՄ-ն կարծում է, որ Մինսկում օդանավի վայրէջքի ժամանակ խախտվել են միջազգային կանոնները»,- հավելել է Մերկելը:

Խոսքը Ryanair ավիաընկերության Boeing 737-800 օդանավի մասին է, որը մայիսի 23-ին Աթենք-Վիլնյուս չվերթն իրականացնելիս արտակարգ վայրէջք է կատարել Մինսկում: Օդանավի վայրէջքից հետո օդանավակայանում ձերբակալվել է չվերթի ուղևորներից մեկը` բելառուսական ընդդիմադիր NEXTA թելեգրամյան ալիքի համահիմնադիր Ռոման Պրոտասևիչը: Վերջինիս 15 տարվա ազատազրկում է սպառնում: Նրա նկատմամբ գործ է հարուցվել զանգվածային անկարգություններին մասնակցելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս