Բաժիններ՝

Իսպանիան կընդունի այն բոլոր զբոսաշրջիկներին, որոնք պատվաստվել են EMA-ի և ԱՀԿ-ի կողմից հավանության արժանացած պատվաստանյութերով

Զբոսաշրջիկները, որոնք պատվաստումն ստացել են Դեղամիջոցների եվրոպական գործակալության (EMA) կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից հավանության արժանացած պատվաստանյութերով, կկարողանան հունիսի 7-ից մուտք գործել Իսպանիա: Այդ մասին հաղորդել է երկրի վարչապետ Պեդրո Սանչեսը։

«Հունիսի 7-ից այն բոլոր երկրների ճանապարհորդները, որոնց հետ չկա տեղաշարժման լիակատար ազատություն, կկարողանան մուտք գործել Իսպանիա, եթե նրանք հավաստագիր ունենան այն պատվաստանյութերի ամբողջական չափաբաժինն ստանալու մասին, որոնք ճանաչվել են Դեղամիջոցների եվրոպական գործակալության կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից»,-հայտարարել է նա՝ Fitur տուրիստական միջազգային տոնավաճառում հանդես գալով պատվաստման մասին էլեկտրանային հավաստագրի շնորհանդեսի ժամանակ:

Բացի այդ, մայիսի 24-ից Իսպանիա մուտքն առանց սանիտարական ստուգումներ անցնելու անհրաժեշտության կթույլատրվի ԵՄ-ի մեջ չմտնող մի շարք երկրներից՝ Ավստրալիայից, Նոր Զելանդիայից, Սինգապուրից, Իսրայելից, Հարավային Կորեայից, Թաիլանդից, Չինաստանից, Մեծ Բրիտանիայից եւ Ճապոնիայից: «Ճանապարհորդներն առանց սանիտարական ստուգումներ անցնելու անհրաժեշտության կարող են երկիր մուտք գործել հաջորդ երկուշաբթի օրվանից՝ մայիսի 24-ից»,-պարզաբանել է Սանչեսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31