Ռուսաստանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 4 հազար 70 նոր դեպք, մահացել է 41 մարդ, 286-ը դուրս է գրվել հիվանդանոցներից:
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պատասխանը Արցախում կայացած ընտրությունների առնչությամբ Ադրբեջանի արձագանքի վերաբերյալ հարցին:
Ավստրալիայի ներքին գործերի նախարար Պիտեր Դատոնը Չինաստանի իշխանություններին կոչ է արել տրամադրել կորոնավիրուսի առաջացման տվյալները:
ԱՄՆ նախագահ դոնալդ Թամփը ներկայացրել է հիմնական այն սկզբունքները, ըստ որոնց, կորոնավիրուսի հետևանքով լրջորեն տուժած տնտեսությունը կարող է բացվել, ինչը թույլ կտա երկրին վերադարձնել միլիոնավոր աշխատատեղեր:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 183 հազար 877-ի:
Բրիտանացի վետերան Թոմ Մուրը, ով մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմին, 100-ամյակից երկու շաբաթ առաջ քայլակով իրականացրել է բարեգործական մարաթոն իր այգում:
Արցախում օրերս ավարտված համապետական ընտրությունների այս շրջափուլն անցավ Հայաստանի Հանրապետության գործընկերների և ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ընդգրկված համանախագահ երկրների ուշադրության ներքո։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությանն ուղղվող ֆինանսավորումը դադարեցնելու մասին ԱՄՆ որոշումը բացասական ազդեցություն կթողնի Աֆրիկայի տարածաշրջանում պոլիոմիելիտի դեմ պայքարի ծրագրերի վրա:
Իրանում ապրիլի 16-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդ օրվա համեմատ կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1606-ով՝ ընդհանուր թիվը կազմելով 77 հազար 995:
«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի վերջերս հնչեցրած նախազգուշացումը, թե Շենգենյան գոտու և Ասոցիացված անդամ երկրների արտաքին սահմանները կարող են փակ մնալ մինչև սեպտեմբեր, հուսահատեցրին նրանց, ովքեր այս ժամանակահատվածում մտադիր էին դիմել Շենգեն վիզայի համար»,- գրում է schengenvisainfo.com կայքը:
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովն ամերիկյան Time պարբերականում տպագրված իր հոդվածում աշխարհի բոլոր պետություններին կոչ է արել ռազմական բյուջեները 10-15%-ով կրճատելու պարտավորություն ստանձնել, քանի որ կորոնավիրուսի համավարակը պարզ ցույց է տվել, որ միջոցները ռազմական նպատակներից պետք է ուղղել մարդկանց անվտանգության ապահովման ոլորտ:
Դամասկոսի միջազգային օդանավակայանում ընդունել են Չինաստանից բերված բժշկական օգնությունը:
Ճապոնիայի կառավարությունը որոշել է ընդլայնել արտակարգ դրության ռեժիմի տարածքը ամբողջ երկրով:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը վերջին մեկ օրում ավելացել է 3 հազար 448-ով՝ ընդհանուր թիվը կազմելով 27 հազար 938:
ԱՄՆ-ում 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 2569 մարդ: «Deutsche Welle»-ն տեղեկացնում է, որ մահացության ընդհանուր ցուցանիշը 28.000-ից ավելին է:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարներն ապրիլի 15-ին անցկացրել են տեսակոնֆերանս՝ քննարկելով կորոնավիրուսի դեմ պայքարում փոխգործակցության հնարավորությունները:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվը հասել է 2 միլիոն 083 հազար 607-ի:
«Այն ամենը, հատկապես վերջին երեք օրերի ընթացքում, ինչ տեղի ունեցավ Թուրքիայի հետ կապված, հետևանքն է այն բանի, որ Հայաստանը, ինչպես բազմիցս նշել եմ, չունի արտաքին քաղաքականության հայեցակարգ: Վերջին երկու տարվա ընթացքում հաճախ եմ ասել, որ առաջնայինը հայեցակարգն է, և ցանկացած բնագավառ պետք է ունենա հայեցակարգ՝ իրավական, արտաքին քաղաքականության, տնտեսական, կրթության և գիտության և այլ ոլորտների վերաբերյալ»
Դանիան Եվրոпայում առաջին երկիրն է, որը սահամանափակումներ մտցնելուց հետո բացում է դպրոցներն ու մանկապարտեզները:
«Չնայած կորոնավիրուսի տարածումն աշխարհի համար մեկ օրակարգն է այսօր, Թուրքիան կանխատեսելով դրան հաջորդելիք աշխարհաքաղաքական զարգացումները՝ փորձեց ապրիլի 24-ին ընդառաջ հերթական դիվիդենտը քաղել՝ Հայաստանին աջակցություն տրամադրելու մասին տեղեկատվություն տարածելով»,- այս մասին 168․am-ի հետ զրույցում ասաց ռուս թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաևսկին՝ անդրադառնալով վերջին օրերին թուրքական բարձրաստիճան տեղեկատվական սադրանքներին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է կասեցնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության բյուջե ուղղվող վճարումները:
Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը վերջին մեկ օրում արձանագրել է արատկարգ դրության ռեժիմի խախտման 198 դեպք:
Եվրամիությունը հիմնավորված չի համարում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու մասին ԱՄՆ-ի որոշումը:
Իրանում կորոնավիրուսի ապրիլի 15-ի վիճակագրական տվյալների համաձայն նախորդօրվա համեմատ վարակակիրների թիվն ավելացել է 1 512-ով՝ ընդհանուր դառնալով՝ 76 հազար 389:
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թիվը մեկ օրում ավելացել է 3 հազար 388-ով և ներկայում ընդհանուր թիվը կազմում է 24 հազար 490:
ԵՄ արտաքին գործերի և անվտանգության հարցերով գլխավոր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը հրահանգել է ձևավորել աջակցության ու տեղեկատվության փոխանակման ժամանակավոր խումբ՝ ԵՄ զինվորական, ինչպես նաև կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված տարբեր ծառայությունների միջև:
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի հետ կապված իր աշխատանքը չի կատարել:
Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան 99-ամյա Էրմանդո Պիվետան, դարձել է Բրազիլիայի ամենատարեց քաղաքացին, որը բուժվել է կորոնավիրուսից:
«ԱՄՆ-ն դադարեցնում է ԱՀԿ-ին տրամադրվող ֆինանսավորումը»,- բրիտանական «The Independent»-ի փոխանցմամբ, ժամեր առաջ նման հայտարարությամբ է հանդես եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը՝ մինչ նրա աշխատակազմը դիտարկում է այն տեղեկությունը, ինչը Թրամփը որակում է, որպես խմբի «աղետալի» դերակատարություն Չինաստանում կորոնավիրուսի բռնկումը «թաքցնելու» գործում:
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը հայտարարել է, որ իր և կառավարության մյուս անդամների, պետական ծառայողական մարմինների ղեկավարների աշխատավարձերը կես տարի կկրճատվեն 20 տոկոսով: