Բայդենը կարգադրել է Կենտուկի նահանգին լրացուցիչ օգնություն տրամադրել տոռնադոների պատճառով
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը դեկտեմբերի 12-ին կարգադրել է լրացուցիչ դաշնային օգնություն տրամադրել Կենտուկիի իշխանություններին տոռնադոների և փոթորիկների պատճառով՝ նահանգում տեղի ունեցածը համարելով խոշորագույն տարերային աղետ: Այդ մասին հաղորդել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
Ինչպես հետևում է փաստաթղթից, Միացյալ Նահանգների ղեկավարը «հայտարարել է, որ Կենտուկի նահանգի տարածքում տեղի է ունեցել խոշոր տարերային աղետ, և կարգադրել է դաշնային օգնություն տրամադրել» տեղի իշխանություններին «այն շրջաններում վերականգնողական աշխատանքներ կատարելու համար, որոնք տուժել են սաստիկ փոթորիկներից, փոթորկալից քամուց, հեղեղումներիցև տոռնադոներից»: «Օգնությունը կարող է ներառել դրամաշնորհներ ժամանակավոր կացարանի և տների նորոգման, ցածրատոկոս փոխառությունների համար չապահովագրված ունեցվածքի վնասի հատուցման նպատակով, և այլ ծրագերի համար, որոնք կօգնեն մասնավոր անձանց և գործարարության տերերին ոտքի կանգնելու տարերային աղետի հետևանքներից», հավելել են Սպիտակ տանը:
Դեկտեմբերի 11-ին Բայդենը հավանություն է տվել Կենտուկիում արտակարգ դրության ռեժիմի հայտարարմանը և օգնություն է հատկացրել նահանգին: Ինչպես հայտարարել է Կենտուկիի նահանգապետ Էնիդի Բեշիրը, նահանգի տարածքում ավելի քան 80 մարդ է զոհվել տոռնադոների պատճառով: Նա հնարավոր է համար, որ զոհերի թիվը կաող է գերազանցել 100-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: