
Փաշինյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա դեկտեմբերի 14-ին. ԵՄ-ից մանրամասնում են

Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը դեկտեմբերի 14 – ին Բրյուսելում եռակողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասն հայտարարել է ԵՄ բարձրաստիճան ներկայացուցիչը ՝ ԵՄ Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին ընդառաջ տեղի ունեցած ասուլիսի ժամանակ:
«Եվրախորհրդի նախագահը վաղը նախ երկկողմ հանդիպումներ կունենա Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հետ: Եվ վաղը երեկոյան նա նրանց հետ եռակողմ հանդիպում կանցկացնի», – ասել է նա: