
Տեխասում տղամարդը կրակ է բացել ամբոխի ուղղությամբ. կա 1 զոհ, 14 վիրավոր

Տեխաս նահանգի Բեյթաուն քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս 14-ը ծանր վնասվածքներ են ստացել, հայտնում է Reuters-ը:
Նշվում է, որ զինված անձը կրակ է բացել ամբոխի վրա:
Իրավապահներից մեկի փոխանցմամբ՝ մայրը հիշատակի արարողություն էր կազմակերպել մի քանի շաբաթ առաջ տանը սպանված որդու համար:
Արարողության ժամանակ անհայտ անձը մեքենայով անցել է ճանապարհով և կրակ բացել ամբոխի ուղղությամբ: