Բաժիններ՝

Բայդենը հայտնել է՝ ուր կուղարկի ՆԱՏՕ-ի զորքերը Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժելու դեպքում

Ռուսաստանի՝ Ուկրաինա հնարավոր «ներխուժման» դեպքում Միացյալ Նահանգները մտադիր է զորք ուղարկել ոչ թե Ուկրաինա, այլ հարևան երկրներ, որոնք ՆԱՏՕ-ի անդամներ են: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ պատասխանելով լրագրողների հարցերին:

Երկրի ղեկավարին հարց են ուղղել, թե ինչու է որոշել հրաժարվել Ուկաինայում ամերիկյան զորքերի տեղակայման մտքից ՌԴ-ի կողմից հնարավոր «ներխուժման» դեպքում և արդյոք պատրաստ է ամերիկյան զորքերն ուղարկել Ուկրաինա:

«Դրանք երբեք չեն քննարկվել»,- ասել է Բայդենը՝ հավելելով, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առցանց գագաթնաժողովի ժամանակ հայտնել է նրան, որ Ուկրաինա «ներխուժման» պարագայում ամերիկյան զորքերը կուղարկվեն «Բուխարեստյան ինյակի» (B9) երկրներ, որոնք գտնվում ն ՆԱՏՕ-ի արևելյան թևում: Այդ երկրներն են Բուլղարիան, Հունգարիան, Լատվիան, Լիտվան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան, Չեխիան և Էստոնիան:

«Մենք ստիպված կլինենք ավելի շատ ամերիկյան և ՆԱՏՕ-ի զորքեր ուղարկել արևելյան ճակատ՝ B9՝ ՆԱՏՕ-ի այն բոլոր երկրները, որոնց նկատմամբ սուրբ պարտականություն ունենք՝ պաշտպանելու նրանց Ռուսաստանի կողմից ցանկացած հարձակման դեպքում»,- մեկնաբանել է Բայդենը:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ-ն «կշարունակի պաշտպանական հնարավորություններ տրամադրել ուկրաինացի ժողովրդին»՝ չմասնավորեցնելով, թե ինչ բնույթի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս