Բաժիններ՝

Չինաստանում մարդկանց ավելի քան 80 տոկոսն ամբողջությամբ պատվաստվել է COVID-19-ի դեմ

թՉինաստանի բնակչության 82,5 տոկոսը ամբողջությամբ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել է ՉԺՀ-ի Առողջապահության պետական կոմիտեի Հիվանդությունների վերահսկման վարչության պետի տեղակալ Ու Լիանյուն։

«Դեկտեմբերի 10-ի դրությամբ Չինաստանում 1,162,490,000 մարդ ամբողջությամբ պատվաստվել է COVID-19-ի դեմ, պատվաստված բնակչության համամասնությունը հասել է 82,5 տոկոսի», – ասել է նա։

120, 580, 000 բնակիչ էլ ստացել է պատվաստանյութի խթանիչ չափաբաժինը: Պաշտոնյան, սակայն, չի հստակեցրել, թե երկրի քանի բնակիչ է պատվաստվել այս կամ այն պատվաստանյութով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031