Բաժիններ՝

Համաշխարհային բանկը կորոնավիրուսի դեմ պայքարում Ուկրաինային 150 մլն դոլար կհատկացնի

Համաշխարհային բանկը 150 մլն ԱՄՆ դոլար կհատկացնի Ուկրաինային՝ ի նշան օգնության կորոնավիրուսի դեմ պատվաստման հարցում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:

Բանկից հայտնել են, որ այդ միջոցները կօգնեն կանխել, հայտնաբերել ու արձագանքել սպառնալիքներին, որոնք ի հայտ են եկել կորոնավիրուսի համավարակի պատճառով, ինչպես նաև կաջակցեն Ուկրաինայի առողջապահական համակարգի ամրապնդմանը:

Մասնավորապես, միջոցներ են ուղղվելու պատվաստանյութերի նոր դեղաքանակներ ձեռքբերելու ուղղությամբ:

Համավարակի սկզբից մինչև օրս Ուկրաինայում կորոնավիրուսով վարակվել է 3 մլն 553 հազար 817 մարդ, մահացել են՝ 90 հազար 789-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031