Ադրբեջանական ԶԼՄ-ները նաև գրում են, որ Սարգսյանի բջջային հեռախոսում եղել են նաև այսօր ադրբեջանակն ժամանակավոր օկուպացիայի մեջ գտնվող Քարվաճառի շրջանի ինչ որ հորինված գյուղի նկարներ:
Այսօր ժամը 20։00-ին մեկնարկեց Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ասուլիսը, որի ժամանակ նա պատասխանում էր ԶԼՄ-ների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների նախապես ուղարկված առցանց հարցերին։
Իրանական կողմը չի բացառում ԱՄՆ-ի հետ համաձայնությունը բանտարկյալների փոխանակման շուրջ, սակայն այդ հարցը պետք է քննարկվի ատոմային գործարքից առանձին: Հունվարի 24-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) պաշտոնական ներկայացուցիչ Սայիդ Խաթիբզադեն։
ՆԱՏՕ-ն Արեւելյան Եվրոպայում իր ներկայությունը կուժեղացնի Ուկրաինայի շուրջ ստեղծված իրադրության կապակցությամբ: Այդ մասին ասվում է դաշինքի կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Թուրքիայի և Իրանի նախագահների միջև կայացել է հեռախոսազրույց: Այդ մասին հայտնում են թուրքական և իրանական լրատվամիջոցները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ուկրաինայի արտաքին հետախուզությունը սովորել է արդյունավետորեն հակազդել արտաքին ագրեսիային, և ժամանակն է անցնել հարձակողական գործողությունների՝ երկրի ազգային շահերը պաշտպանելու համար: Այս մասին Ուկրաինայի արտաքին հետախուզության օրվան նվիրված հանդիպման ժամանակ հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Չնայած վատ եղանակային պայմաններին և տեղացող ձյանը՝ Բուրսայում հերթեր են գոյանում էժան հացի վաճառակետերի դիմաց։ Այս մասին հայտնում է Թուրքիայի խորհրդարանի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) պատգամավոր Թունջայ Օզքանը սոցցանցի իր էջում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Լիտվան Ուկրաինայի բանակին ամերիկյան Stinger փոխադրովի զենիթահրթիռային համալիրներ (ՓԶՀՀ) կհատկացնի, քանի որ Ռուսաստանն ուժեր է կենտրոնացնում ուկրաինական սահանին: Այդ մասին, հունվարի 24-ին հաղորդել է Լիտվայի պաշտպանության նախարարությունը:
Ձյան առատ տեղումների հետևանքով Ստամբուլի օդանավակայանում բոլոր թռիչքները դադարեցվել են:
Կորոնավիրուս է հաստատվել Վրաստանի կառավարության չորս անդամների մոտ: Այդ մասին հաղորդում է «Նովոստի-Գրուզիա»-ն՝ վկայակոչելով նախարարների կաբինետի մամուլի ծառայությանը։
Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոկ Մարկ Քրիստիան Կաբորեն ձերբակալված չէ զինվորակաների կողմից, այլ գտնվում է ոստիկանության պահպանության ներքո: Հունվարի 24-ին այդ մասին հայտնել է Burkina24 պորտալը։
Իռլանդիայի ԱԳ նախարարության ղեկավար Սայմոն Քոուվենը հայտարարել է որ հանրապետությունում ՌԴ դեսպանին ծանուցել է այն մասին, որ Ռուսաստանի զինվորականների վարժանքներն իսլանդական ափերի մոտ չեն ողջունվում:
«Արմեն Սարգսյանը փորձում էր դիրքավորվել՝ որպես Փաշինյանին այլընտրանք, ինչը չստացվեց»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Սկակովը՝ անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրաժարականին:
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը վաղը կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին Twitter-ում հայտնել է Իրանում Ադրբեջանի դեսպան Ալի Ալիզադեն։
Երկուշաբթի օրվանից Ադրբեջանի մայրաքաղաքից դեպի Արցախի՝ 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողությանն անցած Շուշի և Ակնա քաղաքներ սկսել են գործել կանոնավոր ավտոբուսային երթուղիներ։
Ռուսաստանի եւ Սիրիայի ռազմական օդաչուներն առաջին համատեղ օդային պարեկությունն են անցկացրել Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքի նկատմամբ: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը: Ռուսաստանի օդատիեզերական ուժերը ներկայացվել են Սու-34, Սու-35 կործանիչներով եւ Ա-50 հեռառադիոլոկացիոն հայտնաբերման ինքնաթիռներով: Սիրիական կողմից մասնակցել են Միգ-23-ը եւ Միգ-29-ը:
Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) հակաօդային պաշտպանության ուժերը հունվարի 24-ին կալանել են երկու հրթիռներ, որոնք Եմենյան «Անսար Ալլահ» շարժման հուսի խռովարարներն արձակել են երկրի մայրաքաղաք Աբու Դաբիի ուղղությամբ:
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ, ՄԱԿ-ի մասնագիտացված հիմնարկություն) սպասում է, որ 2022 թվականին աշխարհում գործազուրկների թիվը կկազմի 207 միլիոն, ինչը 21 միլիոնով ավելի է, քան մինչճգնաժամային 2019 թվականին: Այդ մյասին ասված է կազմակերպության զեկույցում, որը հունվարի 17-ին հրապարակվել է Ժնեւում։
2021 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ Թուրքիայի կարճաժամկետ արտաքին պարտքի չափն աճել է 8.6 տոկոսով՝ հասնելով 124.1 միլիարդ դոլարի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
2021 թվականին Վրաստանն արտահանել է 657 հազար դոլար արժողությամբ 173 տոննա մեղր: Այդ մասին ասվում է երկրի գյուղատնտեսության նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:
Իրանի առողջապահության նախարարությունը հաստատել է 9-12 տարեկան երեխաների պատվաստումը կորոնավիրուսային վարակի դեմ։ Պատվաստումների մեկնարկի մասին հունվարի 22-ին Իրանի պետական հեռուստատեսությամբ հայտարարել է Թեհրանի նահանգապետ Մուհսին Մանսուրին, գրում է Regnum գործակալությունը։
Ուզբեկստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 1390 նոր դեպք: Դա 2020 թվականի մարտից ի վեր վարակի՝ երկրում հաստատված ամենաբարձր ցուցանիշն է:
TripAdvisor-ը՝ աշխարհի ամենամեծ հարթակներից մեկը ճանապարհորդների համար, ներկայացրել է ընթացիկ տարվա ամենապոպուլյար ճանապարհորդական ուղղությունները:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է «3+3» հարթակի շրջանակում հաջորդ տարածաշրջանային հանդիպումը Թուրքիայում անցկացնել, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Թուրքիայի ղեկավարի գրասենյակին հղումով։
Թուրքական «Uykusuz» (Անքուն) երգիծական հանդեսի այս շաբաթվա համարի շապիկին ծաղրանկար է հրապարակվել, որը վերաբերում է Թուրքիայում տիրող գնաճի վերաբերյալ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններից մեկին։
Սև ծովում, որտեղ հրդեհ է բռնկվել լցանավի վրա, ջրի աղտոտվածության հետքեր չկան, ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսմորրեչֆլոտ» ընկերության մամուլի ծառայությունում։
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը ներկայում չի քննարկվում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, կիրակի El Mundo թերթին տված հարցազրույցում ասել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
Լրագրողն ուղիղ եթերում վիրավորական ասացվածք է մեջբերել պալատում գտնվող անասունների մասին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության համատեքստում։ Նրա խոսքերը լայն արձագանք են գտել սոցիալական ցանցերում։ Մի շարք պաշտոնյաներ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչներ հրապարակավ կոշտ են արձագանքել լրագրողի խոսքերին։
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 60 մլն 465 հազար 452 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 53 մլն 517 հազար 573, իսկ երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափը 14 մլն 269 հազար 799 քաղաքացի:
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում հորդորել են բոլոր տեղական շրջաններին պահպանել լրիվ արտակարգ ռեժիմը, քանի որ քաղաքում շարունակվում են գրանցվել կորոնավիրուսի տեղական դեպքեր՝ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից երկու շաբաթ առաջ: