Բաքվում այսօր կայացել է հայ ռազմագերիների գործով հերթական դատական նիստը
Ադրբեջանական հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բաքվում այսօր կայացել է հայ ռազմագերիների՝ Իշխան Սարգսյանի և Վլադիմիր Ռաֆայելյանի գործով հերթական դատական քննությունը։
Կարված գործի փաստաթղթերում նշվում է, որ Իշխան Սարգսյանի բջջային հեռախոսի զննությամբ հայտնաբերվել է 2019թ. նկարահանված տեսագրություն, որով որոշվել են Ադրբեջանի Թովուզի շրջանի Աղբուլագ գյուղի կոորդինատները։
Այս գյուղից 40 կմ հեռավորության վրա՝ Էյյուբլու գյուղի տարածքում, գտնվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կայանը։
Ադրբեջանական ԶԼՄ-ները նաև գրում են, որ Սարգսյանի բջջային հեռախոսում եղել են նաև այսօր ադրբեջանակն ժամանակավոր օկուպացիայի մեջ գտնվող Քարվաճառի շրջանի ինչ որ հորինված գյուղի նկարներ:
Իսկ հաջորդ դատական նիստը կայանալու է փետրվարի 28-ին»։