«Զանգեզուրի միջանցքը շուտով կարևոր դեր կխաղա որպես մայրցամաքները կապող հիմնական տրանսպորտային օղակ». Ալիև

«Ես կասկած չունեմ, որ Զանգեզուրի միջանցքը, որպես Միջին միջանցքի երթուղիներից մեկը, մոտ ապագայում կարևոր դեր կխաղա որպես մայրցամաքները կապող հիմնական տրանսպորտային օղակ», – այս մասին APA-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Խոսելով Խաղաղության պայմանագրի նախաստորագրումից, Իլհամ Ալիևն ասել է. «Տարածաշրջանում մեր կողմից առաջ մղվող խաղաղության օրակարգը նոր հորիզոններ է բացում մեր արտաքին քաղաքականության համար:

Անցյալ ամիս Ադրբեջանի և Հայաստանի միջև Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը բարենպաստ հնարավորություններ է ստեղծում ոչ միայն տարածաշրջանի, այլև ավելի լայն աշխարհագրության համար»,- Ադրբեջանի նախագահի խոսքերն է մեջբերում APA-ն:

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930