Չինաստանն Ուկրաինային կտրամադրի 1,6 մլն դոլար արժողությամբ նոր խմբաքանակի մարդասիրական օգնություն
Չինաստանի իշխանությունները որոշում են ընդունել Ուկրաինային տարմադել 10 միլիոն յուան (շուրջ 1,57 միլիոն դոլար) ընդհանուր արժողությամբ լրացուցիչ մարդասիրական օգնություն: Մարտի 21-ին կայացած ճեպազրույցում այդ մասին հայտարարել է ՉԺՀ-ի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Վան Վենբինը։
«Չինաստանի կառավարությունը որոշում է ընդունել Ուկրաինային 10 միլիոն յուան արժողությամբ լրացուցիչ մարդասիրական օգնություն տրամադրելու մասին»,- ասել է նա:
«Չինաստանը դա արել է իրադրության զարգացման եւ պահանջներին համապատասխան»,- հավելել է նա:
«Չինական կողմը կշարունակի կառուցողական դեր խաղալ Ուկրաինայում հումանիտար իրադրությունը մեղմելու հարցում եւ մտադիր է ավանդ ներդնել հումանիտար ճգնաժամի հաղթահարման գործում»,- ամփոփել է դիվանագետը:
Մարտի 9-ին ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է Չինաստանի Կարմիր խաչի ընկերության կողմից 5 միլիոն յուան (շուրջ 787 հազար դոլար) ընդհանուր արժեքով մարդասիրական օգնության առաջին խմբաքանակի տրամադրման մասին:
Այն ներառել է պարեն, առաջին անհրաժեշտության եւ այլ իրեր: Բեռի առաջին խմբաքանակը տեղ է հասցվել մարտի 12-ին, հաղորդել է ՏԱՍՍ: