Բաժիններ՝

«Մի քանի ժամ առաջ դուրս եկա անզգայացումից… Հետագա ամեն բան բացառապես Տիրոջ ձեռքերում». Մարգարիտա Սիմոնյան

«Russia Today»-ի և RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին երեկ վիրահատել են։ Նա վիրահատությունից հետո գրառում է արել Telegram–ում։

«Մի քանի ժամ առաջ դուրս եկա անզգայացումից, արդեն նույնիսկ շոկոլադ եմ կրծում։ Դեռ դանդաղ և ծուռ եմ գրում, ներեցե՛ք։ Շնորհակալություն բոլոր նրանց, ովքեր անհանգստանում և աղոթում էին։ Ես նույնպես սիրում եմ ձեզ և գնահատում։ Հետագա ամեն բան բացառապես Տիրոջ ձեռքերում է։ Նրան էլ ապավինելու եմ»,- գրել է նա։

Սիմոնյանը սեպտեմբերի 7-ին «Ռոսիա 1»-ի եթերում հայտնել էր, որ իր մոտ սարսափելի և ծանր հիվանդություն են ախտորոշել։

Նա նշել էր, որ նախընտրել է գալ եթեր և ճշմարտությունն ասել, քանի որ միշտ ավելի լավ է ճշմարտությունն ինքդ ասես, քան թողնես, որ լսարանը ասեկոսեներով սնվի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930