Կարո՞ղ ենք վերջապես բռունցքվել` այս ոչինչներից երկիրն ազատագրելու, թե՞ էլի դիտորդի կարգավիճակով պետք է ամեն անգամ բավարարվենք կոչերով. Մարգարիտ Եսայան

Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, անշուշտ, այնքան ուժեղ է, որ ոչ մեկիս պաշտպանության կարիքը չունի։

Չեմ կասկածում, այդ քպական ոչինչին անհատապես, բարոյապես մինչև վերջ ոչնչացնելու է և, ճիշտ է անելու։

Խոսքս այլ բանի մասին է։

Երկու օր հետևոմ եմ այդ ոչինչի և նրա շուրջ բողոք-գնահատական-ակցիաներին, սոցցանցերում և, առհասարակ։ Անգամ կին ընդդիմադիր , բայց՝«տարանջատված» պատգամավորները միասնական դարձան և համախմբված դատապարտող հայտարարություն տարածեցին։ Գովելի քայլ։ Նորմալ մարդիկ խիստ զայրացած են, գնահատականներ են տալիս, բողոքում, ջղայնանում։ ևդա ճիշտն է։

Պարզապես սա առիթ դարձավ, որ կրկին շեշտեմ կարևորը։ Սիրելի մարդիկ, այսպես տեղային ջղայնանալով, բողոքելով, իրավիճակային հայտարարություններ անելով, ոչ մի տեղ չենք հասնելու։ Սրիկան էլի մնալու է սրիկա, ավանակը՝ ավանակ և լպիրշը՝ լպիրշ, կապիտուլյանտը՝ հավերժ կապիտուլյանտ։

Մանավանդ, հենց էդ տեսակն է այսօր ձիու վրա։

Էդ տեսակի հաղթարշավն է։

Ի ամոթ մեզ, էդ տեսակի ձեռքին է այսօր մեր պետականության, մեր հայրենիքի, մեր ժողովրդի ճակատագիրը։

Ամփոփելով․ սրանց դեմ հույժ անհրաժեշտ է ոչ թե տեղային, իրավիճակային, այլ՝ ՀԱՄԱԿԱՐԳԱՅԻՆ ՊԱՅՔԱՐ, միասնական պայքար, միասին նույն սև կետին միասնաբար հարվածելու պայքար։Հակառակ դեպքում սրանք ավելի ու ավելի սանձարձակ են դառնում և արդեն յոթը տարի նստել են մեր ժողովրդի, մեր պետության, մեզնից յուրաքանչյուրի գլխին և աղտոտում են մեր պետությունը, մեր հայրենիքը, սպանում են մեր ազգային արժանապատվությունը։

Կարո՞ղ ենք միասնական դառնալ և վերջապես բռունցքվել այս ոչինչներից երկիրն ազատագրելու, թե էլի դիտորդի կարգավիճակով պետք է ամեն անգամ բավարարվենք կոչերով, հայտարարություններով և դատապարտումներով։

Հիշեցնեմ՝ ցանկացած իրական դատապարտման տրամաբանորեն պետք է հետևի պատիժը․․Կանե՞նք։

Հ․Գ․ Թագուհի ջան, ամենայն հարգանքով՝ կողքիդ եմ»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930