Ստոլտենբերգի լիազորությունները ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում մեկ տարով կերկարաձգեն. TV-2
Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քատուղարի պաշտոնում կմնա եւս մեկ տարի: Մարտի 24-ին այդ մասին հաղորդել է Նորվեգիայի TV-2 հեռուստաալիքը՝ վկայակոչելով իր տվյալները։ «TV-2-ի ստացած տեղեկատվության համաձայն՝ Ենս Ստոլտենբերգի լիազորությունները որպես ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի մեկ տարով կերկարաձգվեն»,- ասված է հեռուստաալիքի կայքում զետեղված նյութում:
Նորվեգիայի վարչապետ Յոնաս Գար Ստյորեն TV-2-ին հայտնել է, որ կպաշտպանի ՆԱՏՕ-ում Ստոլտենբերգի լիազրությունների երկարաձգումը, եթե այդ որոշումն ընդունվի: Վարչապետի խոսքով՝ ինքը դա քննարկել է գլխավոր քարտուղարի հետ եւ նրան հայտնել իր աջակցության մասին: Բացի դրանից, մի քանի ամերիկացի պաշտոնատար անձինք Financial Times-ին հայտարարել են, որ տեսնում են ՆԱՏՕ-ի ղեկավարի պաշտոնում Ստոլտենբերգի լիազորությունների ժամեկտի երկարաձգման աճող աջակցությունը:
Մարտի 23-ին ազգայն անվտանգության հարցերով ԱՄՆ-ի նախագահի օգական Ջեյք Սալիվանը նշել է. «Մենք կարծում ենք, որ Ենս Ստոլտենբերգը ֆանտաստիկ աշխատանք է կատարում եւ օր ըստ օրե վճռական ղեկավար դեր է խաղում ՆԱՏՕ-ում»:
«Ստոլտենբերգը դաշինքի իսկական ակտիվն է»,- հավելել է Սալիվանը: Բելգիայի վարչապետ Ալեքսանդեր Դե Կրոոյի խոսքով՝ «նավապետի փոխումը փոթորկի ժամանակ հեշտ գործ չէ, եւ դա (լիազորությունների երկարաձգումը) ճիշտ է»:
Ինչպես բրիտանական թեթին ասել է Նիդեռլանդների պաշտպանության նախարար Կայսա Օլենգրենը, Ստոլտենբերգը «մեծ աշխատանք է կատարել»: «Կարեւոր է, որ այդ պաշտոնում լինի որեւիցե մեկը, որին մենք բոլորս ճանաչում ենք եւ ում մենք բոլորս վստահում ենք, իսկ նա հենց այդ մարդն է»,-կարծում է Օլենգրենը:
«Մենք շատ բարձր ենք գնահատում նրա առաջնորդությունը եւ սառնասրտությունը, առանձնապես ճգնաժամի ժամանակ հենց հիմա»,- հայտարարել է «Ֆայնենշլ թայմսին» ՆԱՏՕ-ում Լեհաստանի մշտական ներկայացուցիչ Տոմաշ Շատկովսկին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: