«Դա պետք է գնահատեն մեր խաղաղապահ ուժերը, որոնք այնտեղ են գտնվում»․ Զախարովան՝ Արցախում ստեղծված իրավիճակի մասին

Ռուսաստանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին հնարավորինս արագ լուծել Լեռնային Ղարաբաղ գազի մատակարարման հարցը՝ տարածաշրջանում ծանր հումանիտար իրավիճակը չխորացնելու համար։ Այս մասին քիչ առաջ իր ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Երկու կողմերի հետ շփվելիս հորդորում ենք շուտափույթ լուծել այդ տարածաշրջան գազի մատակարարման խնդիրը, համապատասխան աշխատանքներն իրականացվում են մեր երկրի արտաքին գործերի նախարարության, պաշտպանության նախարարության, էներգետիկայի նախարարության, «Գազպրոմի» միջոցով։ Մենք ելնում ենք նրանից, որ չի կարելի սրել առանց այն էլ ծանր հումանիտար իրավիճակը, և հասարակ բնակիչները չպետք է տուժեն»,- ասել է նա։

Անդրադառնալով Ասկերանի շրջանում այսօր Ադրբեջանի ԶՈՒ գործողություններին և դիտարկմանը, որ դա եռակողմ համաձայնության ակնհայտ խախտում է՝ Զախարովան ասաց, որ դա պետք է գնահատեն մեր այն խաղաղապահ ուժերը, որոնք այնտեղ են գտնվում։ «Կրկնում եմ այն, ինչ ասել եմ այսօր, որ առանց այն էլ բարդ ու լարված է ու չպետք է կողմերից որևէ մեկի գործողությունների հետևանքով սրվի»,-նկատեց Զախարովան։

Տեսանյութեր

Լրահոս