Քրդերեն լեզվի հարթակի խոսնակ Շերեֆհան Ջիզիրին նամակ է հղել Թուրքիայի նախագահ Էրդողանին՝ պահանջելով քրդերենին տալ պաշտոնական կարգավիճակ:
Նյու Յորքի եւ նրա շրջակայքի օդանավակայաններում փետրվարի 1-ին պլանավորված ավիաչվերթերի մեծ մասը չեղարկվել է՝ սպասելով ձնաբուքի: Այդ մասին է վկայում FlightAware կայքում զետեղված տեղեկատվությունը, որը հետեւում է օդանավերի երթեւեկությանը։
Հունաստանի պաշտպանության նախարար Նիկոս Պանագիոտոպուլոսը հայտնել է, որ 2020թ. ամռանը երկիրը 3 անգամ գտնվել է Թուրքիայի հետ զինված բախման եզրին:
Լիբանանի հարավային շրջաննեում Իսրայելի ռազմաօդային ուժերի անօդաչու թռչող ապարատ է խոցվել դիմադրության մարտիկների կողմից:
Թուրքիայի Կարս նահանգում փետրվարի 1-ին մեկնարկում է Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերի համատեղ զորավարժությունը:
Մյանմայի զինվորականները խորհրդարանականներին փակված են պահում երկրի մայրաքաղաք Նեյփիդոյի պատգամավորական կեցավայրում:
Ադրբեջանն իր վերահսկողության տակ անցած Ֆիզուլիում սկսել է միջազգային օդանավակայանի շինարարական աշխատանքները: Օդանավակայանի շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022թ. ապրիլ-մայիսին:
Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում մահացած 18 ադրբեջանցի զինծառայողների մարմինները, որոնք թաղված էին Բաքվի համաքաղաքային գերեզմանատանը, տեղափոխվել են Յասամալի շրջանի նահատակների («շեհիդ») պուրակ:
Ադրբեջանի խորհրդարանն ընդունել է Թուրքիայի հետ առանց վիզային ռեժիմ հաստատելու նախագիծը:
Եվրախորհրդի ղեկավար Շառլ Միշելը հանդես է եկել Մյանմայում պետական հեղաշրջման դատապարտմամբ եւ նշել ձերբակալվածներին ազատ արձակելու անհրաժեշտությունը։
Էգեյան ծովի ավազանում Իզմիր քաղաքի Կարաբուրուն թաղամասի մոտակայքում երկու հզոր երկրաշարժ է գրանցվել:
Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցն այժմ քննարկել պետք չէ, այս թեմայի շուրջ քննարկումների դաշտի ցանկացած էլեկտրաֆիկացում հանգեցնում է հզոր էլետրական հոսքի: Նման տեսակետ է հայտնել Ռուսաստանի անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը, գրում է ՏԱՍՍ-ը։
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցը պետք է քննարկել նաև Թուրքիայի հետ, հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի նախագահի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը եւ Ավստրալիայի ԱԳ նախարար Մարիս Փեյնը անհանգստություն են հայտնել Մյանմայում ստեղծված իրադրության կապակցությամբ եւ զինվորականներին կոչ են արել՝ անհապաղ ազատ արձակել պետխորհրդական Աուն Սան Սու Չժիին եւ մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին։
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է «տապալված» հայ-չինական հարաբերություններին․ «Վերջին 2.5-3 տարիները նշանավորվեցին արտաքին քաղաքականության տոտալ տապալմամբ: Տապալվեցին ինչպես հայ-ռուսական ռազմավարական, այնպես էլ հայ-ամերիկյան և հայ-չինական բարեկամական հարաբերությունները:
Ռուսաստանը հույս ունի, որ Եվրամիության հետ հարաբերություները կբարելավվեն ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելի՝ Մոսկվա այցի արդյունքում, որը պլանավորված է փետրվարի 4-6-ը:
Զինվորականները հսկում են Յանգոնի վարչակազմի շենքի շրջակայքը, որտեղ տեղական ժամանակով փետրվարի լույս 1-ի գիշերն իշխանությունն անցել է զինված ուժերի հրամանատարության ձեռքը:
Կորոնավիրուսի համավարակով պայմանավորված փետրվարի 1-ից ԱՄՆ-ում հասարակական տրանսպորտից օգտվելիս (ինքնաթիռ, գնացք, մետրո, ավտոբուս) դիմակ կրելը պարտադիր կլինի:
Եվրոպայից Իրան ճանապարհորդողները պետք է թեստի բացասական պատասխանից հետո երկու շաբաթ ինքնամեկուսանան:
Նորվեգիայի կառավարությունը աստիճանաբար կմեղմացնի մայրաքաղաքում կորոնավիրուսի համար սահմանված սահմանափակումները՝ թույլատրելով, որ որոշ խանութներ և ժամանցի վայրեր վերաբացվեն փետրվարի 3-ից:
Համավարակային իրավիճակի վատթարացման պատճառով Չեխիայի իշխանությունները հետևել են եվրոպական մի շարք երկրների օրինակին և հունվարի 30-ից արգելել են արտասահմանցիների մուտքը երկիր: Բացառություն է արվել միայն այն քաղաքացիների համար, որոնք սովորում, աշխատում են Չեխիայում կամ երկրում ապրելու թույլտվություն ունեն:
Ճապոնիայի ոստիկանությունը դատախազությանն է հանձնել փաստաթղթեր ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Սասեբո ռազմակայանի զինծառայողի նկատմամբ քերական գործ հարուցելու համար՝ թմրանյութերի մաքսանենգության կասկածանքով:
Հետգրանցումային հետազոտությունների տվյալների միջանկյալ անալիզը ցույց է տալիս, որ կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V»- պատվաստանյութի համաճարակաբանական արդյունավետությունը կազմում է ավելի քան 91 տոկոս:
Դուբայի ճգնաժամերի եւ տարերային աղետների կառավարման բարձրագույն կոմիտեն հայտարարել է օտարերկրացիների մուտքի արձանագրության փոփոխությունների մասին:
Ռուսաստանում չարտոնված ակցիաներում ձերբակալված ԶԼՄ-ների աշխատակիցների թիվը կազմում է 35-и, նրանց մեծ մասն ազատ է արձակվել փաստաթղթերի ստուգումից հետո:
«Ռուսաստանն ու Արևմուտքը պետք է պայմանավորվեն Ղարաբաղյան օրակարգի շուրջ»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլը՝ անդրադառնալով ԱՄՆ նոր պետքարտուղարության հնարավոր ակտիվությանը Հարավային Կովկասում և Արցախյան հակամարտության գոտում։
ԱՄՆ-ում բնակչության պարենային օգնության ծրագրի ծախսերը 2020 ֆինանսական տարում (ավարտվել է սեպտեմբերի 30-ին) գրեթե 50 տոկոսով աճել են:
Ռուսաստանում գազի հանույթը մինչեւ 2030 թվականն ընկած հեռանկարում կաճի եւ արդեն 2030 թվակաին կարող է կազմել 846 միլիարդից մինչեւ շուրջ 1,03 տրիլիոն խորանարդ մետր, հետեւում է մինչեւ 2035 թվականը Ռուսաստանի գազի ճյուղի զարգացման գլխավոր սխեմայի նախագծից, որն ստացվել է ՏԱՍՍ-ում։
ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը մեկ օրում ավելացել է 162,6 հազարով: Գրանցվել է մահվան 3483 դեպք:
Ադրբեջանցիները միջազգային ատյաններում Փաշինյանի խոսքերն օգտագործում են ընդդեմ Հայաստանի. Արտակ Զաքարյան