Հարավային Կորեան և ԱՄՆ-ը «նախնական շտաբային վարժանքներ» են սկսել
ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության զինվորականներն ապրիլի 12-ին սկսել են հակաճգնաժամային կառավարման շտաբային վարժանքներ, որոնք կնախորդեն ապրիլի 18-ից մինեւ 28-ը կայանալիք հիմնական համատեղ հրամանատարա-շտաբային վարժանքներին: Ապրիլի 12-ին այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը։
Հակաճգնաժամային կառավարման վարժանքները կապված են տարբեր սցենաների դեպքում գործողությունների մշակման հետ, որոնք նախորդում են պատերազմին, պարզաբանում է Yonhap-ը: Դրանք տեղի կունենան ապրիլի 12-ից մինչեւ 15-ը՝ Հարավային Կորեայի Շտաբների պետերի կոմիտեի ղեկավարությամբ: Ապրիլի 18-ին կսկսվեն հրամանատարա-շտաբային վարժանքները համակարգչային մոդելավորման ձեւաչափով, որը հիմնված է պատերազմի ժամանակ կողմերի գործողությունների պլանների վրա:
Այդ վարժական միջոցաումներն այս տարի մարտից հետաձգվեցին ապրիլ Հարավայն Կորեայում տեղի ունեած նախագահական ընտրությունների պատճառով: Ավելի վաղ Կորեայի Հանրապետության միավորման նախարար Լի Ին Յոնը հայտարարել է, որ այս տարվա ապրիլին հնարավոր է լավարծության աճ Սեուլի եւ Փենյանի միջեւ բազմաթիվ գործոնների զուգադիպման պատճառով, ինչպիսք են համատեղ ամերիկա-հարավկորեական վարժանքները, ապրիլի 15-ին ԿԺԴՀ-ի հիմնադր Կիմ Իր Սենի ծննդյան օրվա 110-ամյակի, ապրիլի 25-ին Կորեական ժողովրդական բանակի 90-ամյակի տոնակատարությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: