
Nokia-ն հեռանում է ռուսաստանյան շուկայից

Հեռահաղորդակցությունների սարքավորման ֆիննական արտադրողը՝ Nokia-ն, հայտարարել է, որ հեռանում է ռուսաստանյան շուկայից: Այդ մասին ասվում է ընկերության մամուլի տեղեկագրում: «Ուկրաինա ներխուժման առաջին օրերից Nokia-ի համար հստակ է եղել, որ հետագա ներկայությունը Ռուսաստանում հնարավոր չէ:
Վերջին շաբաթների ընթացքում մենք դադարեցրել ենք մատակարարումները, դադարեցրել ենք նոր բիզնեսը եւ մեր սահմանափակ գիտահետազոտական գործունեությունը տեղափոխում ենք Ռուսաստանի սահմաններից դուրս: Այժմ մենք կարող ենք հայտարարել ռուսաստանյան շուկայից դուրս գալու մասին»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Այդ գործընթացում ընկերության գերակայությունը մնում է իր աշխատակիցների անվտանգությունն ու բարօրությունը, ճշտում են ընկերությունում: «Ինչ վերաբերում է այդ որոշման ֆինանսական հետեւանքներին, ապա 2021 թվականին Ռուսաստանին բաժին է ընկել մեր զուտ վաճառքների առնվազն 2 տոկոսը: Հաշվի առնելով բարձր պահանջարկը, որը դիտում ենք մյուս տարածաշրջաններում, մենք չենք սպասում, որ այդ որոշումը կազդի 2022 թվականի (ֆինանսական) կանխատեսմանը հասնելու մեր ընդունակության վրա, որը ներկայացվել է հաշվետվության մեջ»,-ասվում է հաղորդագրության մեջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: