Հակահայկական քաղաքականություն. Փաշինյանի հայտարարությունները պատերազմից առաջ և հետո

Նախկին կոչվող ցանկացած բան մերժող ու դրանով էլ իշխանության եկած քաղաքական ուժը հենց սկզբից ցույց տվեց, որ Արցախը գլխացավանք է, որից պետք է ազատվել: Ասաց ու արեց: Արցախի մասին հակասական, տարօրինակ, հակահայ հայտարարությունների պակաս 2018-ից ի վեր չի եղել: Մեկ՝ արցախցին իր անունից խոսելու մանդատ չի տվել, մեկ՝ Արցախը Հայաստան է, և վերջ, մեկ՝ Ղարաբաղի հարցի լուծումը պետք է բավարարի նաև ադրբեջանի ժողովրդին:

Հետո Փաշինյանը բանակցությունները սկսեց իր սեփական կետից, ու դրանց այլընտրանքը դարձավ պատերազմը: Պատերազմի ընթացքում Հայաստանի վարչապետը մեղադրեց Թուրքիային տարածաշրջանն ահաբեկիչներով լցնելու համար, իսկ պատերազմից ու կապիտուլյացիա ստորագրելուց հետո, հանկարծ Թուրքիան դարձավ այն երկիրը, որից մինչ օրս Փաշինյանի վարչակարգը խաղաղություն է  մուրում:

Արցախի հարցից ձեռքերը լվացած Փաշինյանն այսօր անվերապահորեն կատարում է Ալիևի ու Էրդողանի բոլոր պահանջները՝ հարաբերություններն առանց նախապայմանների կարգավորելու քողի տակ: Երբ Հայաստանի ղեկավարն ավելի հակահայ է, քան Ալիևն ու Էրդողանը միասին:

Մանրամասները՝  տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս