![](/banners/BeFunky-design.jpg)
Թուրքիան փաստաթուղթ չունեցող սիրիացի փախստականներին արտաքսում է Սիրիա
![](https://168.am/wp-content/uploads/2022/04/1080320.jpg)
Թուրքիայի իշխանությունները արտաքսում են յուրաքանչյուր սիրիացու, ով չունի անձը հաստատող փաստաթուղթ կամ չի կարող երկարացնել փաստաթղթի վավերականության ժամկետը։ Այս մասին հայտնում է artigercek.com-ը։
Bab al-Hawa սահմանային անցակետի վիճակագրության համաձայն՝ մարտ ամսվա ընթացքում թուրքական իշխանությունների կողմից հիմնականում Իդլիբ արտաքսվել է 1321 սիրիացի փախստական։
Մարտին ավելի քան 100 սիրիացի արտաքսվել է միայն Հալեպի շրջան։
Մարտի 30-ին Անկարայի ներգաղթյալների հարցերով վարչությունը հայտնել է, որ դադարեցվել են հազարավոր սիրիացիների նույնականացման քարտերը, որոնք նրանց տալիս ազատ տեղաշարժվելու և ծառայություններից օգտվելու իրավունք էին տալիս։