Շվեդիան և Ֆինլանդիան մտադիր են այս ամռանն անդամակցրել ՆԱՏՕ-ին. Times
Շվեդիան եւ Ֆինլանդիան կարող են ՆԱՏՕ-ին անդամակցել արդեն ամռանը: Ապրիլի 11-ին այդ մասին հաղորդում է The Times թերթը՝ վկայակոչելով աղբյուրներ։
Ֆինլանդիան, ինչպես սպասվում է, Հյուսիսատլանտյան դաշինքին անդամակցության դիմում կտա հունիսին, իսկ նրան անմիջապես կհետեւի Շվեդիան, նշում է հրատարակությունը: Աղբյուրների տեղեկատվությամբ՝ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի իշխանությունները համատեղ աշխատում են իրենց երկրների ներսում փոխհամաձայնության հասնելու ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցով, սակայն վերջնական որոշումը յուրաքանչյուր պետություն կընդունի ինքնուրույն: Ավելի վաղ Թուրքիայի արտգործնախարարության ղեկավար Մեվլյութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Շվեդիայի եւ Ֆինլանդիայի հնարավոր անդամակցումը ՆԱՏՕ-ին դարձել է ամենաքննարկվող թեմաներից մեկը Բրյուսելում Հյուսիսատլանտյան դաշինքի ատաքին գործերի նախարարների հանդիպման ժամանակ, որը տեղի է ունեցել ապրիլի 6-ին եւ 7-ին:
Ինչպես ապրիլի 7-ին հայտնել է Iltalehti թերթը, Ֆինլանդիան կարող է ՆԱՏՕ-ի անդամակցության հայտ տալու վերաբերյալ որոշում ընդունել մայիսին: Ապրիլի 14-ին, նշել է հրատարակությունը, Ֆինլանդիայի նախարարների կաբինետը կհրապարակի արտաքին քաղաքականության եւ անվտանգության քաղաքականության զեկույցի լրացումը: Ֆինլանդիայի ԱԳՆ ղեկավար Պեկկա Հաավիսոն ապրիլի 7-ին լրագրողներին հայտնել է, որ հայտը տալու դեպքում ՆԱՏՕ Ֆինլանդիայի ընդունման գործընթացը կարող է զբաղեցնել մի քանի ամսից մինչեւ մեկ տարի:
Այժմ Շվեդիայի կառավարող Սոցիալ-դեմոկրատական աշխատանքային կուսակցությունում ընթանում է ՆԱՏՕ-ին երկրի անդամակցման հնարավորության ներքին քննարկում: Վարչապետ Մագդալենա Անդերսոնը հայտարարել է, որ այլես չի բացառում իր երկրի չմիացման քաղաքականության վերանայումը եւ դաշինքին անդամակցումը: Ավելի վաղ նա բազմիցս կրկնել է, որ ռազմական դաշինքներից ազատությունը լավ է ծառայում Շվեդիային, բայց այժմ պնդում է, որ «երբ անվտանգության քաղաքականության քարտեզը վերաձեւվի, մեզ անհրաժեշտ է կատարել նոր վերլուծություն եւ որոշումներ ընդունել դրա հիման վրա», հաղորդել է ՏԱՍՍ-ը: