
Հնդկաստանի վարչապետը Պուտինին առաջարկել է ուղիղ բանակցություններ վարել Զելենսկու հետ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին հայտարարել է, որ առաջարկել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղիղ բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ գործակալությունը:
«Ես մի քանի անգամ հեռախոսազրույց եմ ունեցել Ուկրաինայի և Ռուսաստանի նախագահների հետ: Ես ոչ միայն իրենց դիմել եմ խաղաղության կոչով, այլև առաջարկել եմ նախագահ Պուտինին ուղիղ բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահի հետ»,-ասել է Մոդին ԱՄՆ առաջնորդ Ջո Բայդենի հետ առցանց հանդիպմանը:
Նարենդրա Մոդին նաև ընդգծել է, որ Հնդկաստանը պահանջել է անաչառ հետաքննել ուկրաինական Բուչա քաղաքում տեղի ունեցած իրադարձությունները:
«Հույս ունենք, որ բանակցությունների շնորհիվ Ռուսաստանն ու Ուկրաինան դուրս կգան խաղաղության ճանապարհ»,-ասել է Հնդկաստանի վարչապետը: