
#ՀԻՄԱ. ԲԱԳՐԱՏ ՍՐԲԱԶԱՆԻ և 17 ԱՐԴԱՐՆԵՐԻ ԳՈՐԾՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՆԻՍՏԸ. #ՈւՂԻՂ
Այսօր Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Կենտրոն նստավայրում՝ դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, մեկնարկում է Բագրատ սրբազանի և ևս 18 հոգու մասնակցությամբ այսպես կոչված «ահաբեկչության» գործով դատական նիստը:
Այս գործով բացի Բագրատ սրբազանից, կալանավորված են նաև Տավուշի թեմը ներկայացնող Լիդյա Մանթաշյանը, արցախցի պատգամավոր Դավիթ Գալստյանը, 44-օրյա պատերազմի նահատակ Հակոբ Ռուստոմյանի հայրը՝ Արա Ռոստոմյանը, Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանը, Վահագն Չախալյանը, գնդապետ Մախսուդյանը, այլ անձինք:
Բագրատ սրբազանն ու գործով անցնող մյուսները մեղադրվում են ահաբեկչության, զանգվածային անկարգությունների կազմակերպման և իշխանության բռնազավթման մեջ։
Նախորդ դատական նիստի մեկնարկին Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը պահանջեց, որպեսզի դատարանն իրեն այլևս չդիմի ավազանի անունով, ապա շարունակվեց «18 արդարների գործով» մյուս մեղադրյալների խափանման միջոցների հարցի քննությունը: Ապա քննվեց մյուս մեղադրյալների խափանման միջոցները երկարաձգելու՝ նախաքննական մարմնի միջնորդությունը: Բոլորի կալանքը երկարացվեց 3 ամսով, բացառությամբ՝ Աղվան Արշակյանի, ում վերաբերյալ թեպետ հանրային մեղադրող Հայկ Հովհաննիսյանը միջնորդեց կիրառել բանտային կալանք, սակայն դատավոր Կարեն Ֆարխոսյանը որոշեց խափանման միջոցը ծանր հիվանդություն ունեցող մեղադրյալի նկատմամբ թողնել նույնը՝ տնային կալանք:
Այսօրվա դատական նիստում քննվում էր Հրայր սարկավագի խափանման միջոցի հարցը: Դատավորը վերացրեց վարչական հսկղություն խափանման միջոցը և թողեց միայն բացակայելու արգելք խափանման միջոցը: Հրայր սարկավագը կշարունակի մնալ ազատության մեջ:
Հիշեցնենք, որ ըստ ՔԿ-ի՝ ««Սրբազան պայքար» անվանումը կրող շարժման ղեկավարների և մասնակիցների կողմից ահաբեկչության և իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն կատարելու դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեի քննիչների կողմից ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ իրականացվել են ավելի քան 9 տասնյակ խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են նշված հանցագործություններին առնչվող, նախաքննությամբ ձեռք բերված տվյալները հաստատող առարկաներ և փաստաթղթեր, ինչպես նաև ապացուցողական նշանակություն ունեցող անհերքելի այլ փաստական տվյալներ, այդ թվում՝ հրազեն և ռազմամթերք, գործողությունների պլաններ, հավաքագրված անձանց ցուցակներ, մետաղական իրեր, ճայթրուկներ, ծխարձակող միջոցներ, զինվորական հանդերձանք, ռադիոկապի միջոցներ, անօդաչու թռչող սարքեր, թմրամիջոցին նմանվող բուսական զանգվածներ, բռնի կերպով իշխանությունը յուրացնելուց հետո գործադիր իշխանության համապատասխան պաշտոններում նշանակվող անձանց ցուցակ, հանցավոր խմբի կողմից իրականացվելիք ապօրինի գործողությունների մանրակրկիտ պլանավորման, դրանց հերթականության, ժամանակագրության վերաբերյալ փաստաթղթեր և այլն»:
Ինչպես հետո պիտի պարզվեր, անհերքելի ապացույցները հերքելի էին, և մասնավորապես հրապարակված ձայնագրությունները՝ մոնտաժված, ինչպես պնդում էին Բագրատ սրբազանն ու մեղադրյալների պաշտպանները:
Նախաքննության ավարտից հետո մասնավորապես Բագրատ սրբազանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը սկսեց հատվածաբար հրապարակել աղմկահարույց ձայնագրությունների չմոնտաժված տարբերակները, և Քննչական կոմիտեի ու դատախազության փչած փուչիկը պայթեց:
Մանրամասները՝ տեսանյութում: