Բաժիններ՝

ԱՄՆ-ը և Հնդկաստանը «պաշտպանական փոխանակություն» կգործարկեն տիեզերական ոլորտում. Պենտագոն

ԱՄՆ-ը եւ Հնդկաստանը մինչեւ տարեվերջ «պաշտպանական փոխանակություն» կկատարեն տիեզերական ոլորտում ռազմական գերատեսչությունների միջեւ: Այդ մասին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը:

«Մենք հանձնառու ենք մինչեւ այս տարվա վերջ նոր պաշտպանական փոխանակություն գործարկելու մեր տիեզերական հրամանատարության եւ Հնդկաստանի պաշտպանական տիեզերական գործակալության միջեւ»,-ասել է Օսթինը՝ հանդես գալով «2+2» ձեւաչափով ամերիկա-հնդկական բանակցությունների արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում: Նա հավելել է, որ աճում է երկրների կոոպերացիան նաեւ կիբեռոլորտում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930