Բաժիններ՝

Թուրքիան նախատեսում են սկսել «Atak» ուղղաթիռների մատակարարումը Պակիստանին

Թուրքիան նախատեսում է մոտ ապագայում սկսել «T129 ATAK» ուղղաթիռների հետաձգված մատակարարումները Պակիստանին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ թուրքական մամուլի՝ դրանք կարող են տեղի ունենալ առաջիկա օրերին: Աղբյուրը, սակայն, չի հաղորդում, թե արդյոք Վաշինգտոնը թույլատրել է ուղղաթիռների համար ամերիկյան շարժիչների մատակարարումը: Պակիստանի հետ Թուրքիայի կնքած պայմանագրի համաձայն՝ Անկարան արդեն պետք է իրականացրած լիներ 30 ուղղաթիռի մատարարարումը Իսլամաբադին, սակայն դա չէր ստացվում, քանի որ ԱՄՆ-ի իշխանություններն արգելել էին թուրքական ուղղաթիռների համար շարժիչների մատակարարումը: Նշենք, որ 30 ուղղաթիռի առքուվաճառքի պայմանագիրը գնահատվում է 1.5 մլր դոլար:

«Turkish Aerospace Industries» (TUSAŞ) ընկերության կողմից արտադրվող T129 ATAK բազմաֆունկցիոնալ հետախուզական ուղղաթիռների առաջին արտահանման հասցեատերը մոտ օրերս կլինեն Ֆիլիպինները: Ֆիլիպինների հետ պայմանագիր է կնքվել 6 ուղղաթիռի համար, և նախատեսվում է, որ ընթացքում խմբաքանակը կավելացվի: Ի սկզբանե այդ ուղղաթիռներն արտադրվել են Թուրքիայի ներքին կարիքների համար, ինչի շրջանակներում մինչ օրս Թուրքիայի օդուժին մատակարարվել է 70 ուղղաթիռ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս