Բաժիններ՝

Մոլդովայի վարչապետն ազդարարել է կառավարությունում կադրային փոփոխությունների մասին

Մոլդովայի կառավարությունում սպասում են կադրային փոփոխությունների: Այդ մասին հայտարարել է երկրի վարչապետ Նատալյա Գավրիլիցան:

Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն հայտարարել էր, որ դժգոհ է առանձին նախարարների աշխատանքից, բայց չի հայտնել նրանց անունները:

«Կան ուղղություններ, որտեղ մենք ունենք պրոֆեսիոնալներ, բայց ճգնաժամային ժամանակահատվածում նրանք դանդաղ են առաջ շարժվում: Երբ մենք պատրաստ լինենք հայտարարել առանձին վերադասավորումների մասին, դա կանենք սահմանված կարգով»,-Գավրիլիցայի խոսքը օգոստոսի 25-ին մեջբերում են մոլդովական Telegram ալիքները:

Վարչապետը նաեւ չի նշել այն նախարարությունները, որոնք, նրա կարծիքով, «դանդաղ» են աշխատում: Մայիսի կեսերից Կոմունիստների եւ սոցիալիստների բլոկը նրան միացած «Շոր» կուսակցության հետ միասին հակակառավարական բողոքներ է անցկացնում Մոլդովայի տարբեր շրջաններում ու քաղաքներում՝ 33,5 տոկոս աննադեպ գնաճի ֆոնին:

Բողոքողների վրդովմունքն են առաջացնում գազի, մյուս էներգապաշարների ու սննդամթերքի գների աննախադեպ բարձրացումը, ինչպես նաեւ կենսամակարդակի անկումը:

Քաղաքական կազմավորումները մյուս ընդդիմադիր ուժերին արդեն կոչ են արել՝ իրենց աջակցել կառավարության հրաժարականին եւ վաղաժամկետ խորհրդարական ընտրություններին հասնելու համար, դրանով իսկ կառավարող կուսակցությանը զրկելով առավելությունից:

Փորձագետները կարծում են, որ աշնանը Մոլդովայում կարող են բազմաթիվ բողոքներ սպասել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս   Սեպտեմբեր »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031