Բաժիններ՝

Թայվանը նախատեսում է ռեկորդային մակարդակով ավելացնել պաշտպանական բյուջեն

Թայվանի կառավարությունն օգոստոսի 25-ին կղզու շուրջ պահպանվող լարվածության ֆոնին ներկայացրել է հաջորդ տարվա պաշտպանության բյուջեի նախագիծը, որը նախատեսում է ռազմական ծախսերի ավելացում՝ մինչեւ ռեկորդային 586,3 մլրդ թայվանյան դոլար (19,4 միլիարդ դոլար): Այդ մասին հաղորդում է կղզու Կենտրոնական լրատվական գործակալությունը:

Կղզու կառավարությունն առաջարկում է տարեկան արտահայտությամբ ռազմական ծախսերն ավելացնել 71,6 միլիարդ թայվանյան դոլարով (2, 37 միլիարդ դոլար) կամ 13,9 տոկոսով: Նախագիծն այդ թվում նախատեսում է 108,3 մլրդ թայվանյան դոլարի (3,6 միլիարդ դոլար) հատկացում կործանիչների եւ այլ տեխնիկայի համար: Կղզու ռազմական բյուջեն, կղզու խորհրդարանի կողմից հավանության արժանանալու դեպքում, ռեկորդային կդառնա Թայվանի նեղուցում վերջին ամիսներին լարվածության սաստկացման ֆոնին:

Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենը վերջին տարիներին մշտապես հայտարարում է կղզու պաշտպանունակության բարձրացման եւ պաշտպանության բյուջեի ավելացման անհրաժեշտության մասին: Բայց նույնիսկ չնայած ռեկորդային աճին, Թայվանի պաշտպանության բյուջեն, միեւնույն է, ավելի քան տասն անգամ պակաս է մայրցամաքային Չինաստանի ռազմական ծախսերից:

Այսպես, 2022 թվականի բյուջեի համաձայն, Չինաստանը մտադիր է ռազմական ծախսերը մեծացնել 7,1 տոկոսով եւ ռազմական բյուջեն հասցնել 1,45 տրիլին յուանի (229,5 մլրդ դոլար):

Թայվանի շուրջ իրադրությունը սրվել է վերջերս ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ կղզի կատարած այցից հետո: Չինաստանը, որը կղզին համարում է իր նահանգներից մեկը, դատապարտել է Փելոսիի այցը, այդ քայլի մեջ տեսնելով ԱՄՆ-ի պաշտպանությունը թայվանյան անջատողականությանը, եւ սկսել է ընդգրկուն զորավարժություններ անցկացնել, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս