Բաժիններ՝

Հնդկաստանը դեղորայք կուղարկի Ուկրաինա

Հնդկաստանը պատրաստ է Ուկրաինա ուղարկելու մարդասիրական օգնության 12-րդ խմբաքանակն՝ ուկրաինական կողմի հատուկ խնդրանքով: Այդ մասին օգոստոսի 24-ին հայտնել է ՄԱԿ-ում երկրի մշտական ներկայացուցիչ Ռուչիրա Քամբոջը՝ հանդես գալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ճեպազրույցում:

Նա հայտարարել է, որ բեռի մեջ են մտնում 26 տեսակի բժշկական պատրաստուկներ, այդ թվում արյունը կանգնեցնող վիրակապեր՝ ուկրաինական կողմի խնդրանքին համապատասխան:

Քամբոջը նշել է, որ Հնդկաստանի դիքորոշումը երկխոսության եւ դիվանագիտության առաջմղումն է՝ հակամարտության դադարեցման եւ տնտեսական խնդիրների մեղմացման նպատակով, որոնք առաջանում են Ուկրաինայի իրադրության հետեւանքով: ՄԱԿ-ում Հնդկաստանի ներկայացուցիչը նաեւ ընդգծել է, որ Հնդկաստանը հավանություն է տալիս Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ խնդրի լուծմանը բանակցությունների միջոցով: Նրա խոսքով՝ «վարչապետ Նարենդրա Մոդին ինքը բազմիցս նրանց հետ խոսել է այդ առիթով», հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս