Բաժիններ՝

Աշխարհում նվազում է COVID-19-ից հիվանդացությունն ու մահացությունը. ԱՀԿ

Աշխարհում COVID-19 կորոնավիրուսով հիվանդացությունը շաբաթվա ընթացքում նվազել է 9 տոկոսով, մահացությունը՝ 15 տոկոսով: Այդ մասին ասվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ամենշաբաթյա համաճարակաբանական բյուլետենում:

Օգոստոսի 15-ից մինչեւ 21-ն ընկած ժամանակահատվածում կորոնավիրուսով հիվանդացությունն ընկել է բոլոր վեց տարածաշրջաններում, ամենից շատ այն նվազել է Աֆրիկայում (25 տոկոսով), Եվրոպայում (20 տոկոսով) եւ Ամերիկայում (18 տոկոսով):

Դրա հետ մեկտեղ ԱՀԿ-ում նշում են, որ մի քանի երկրներ փոխել են COVID-19-ի թեստավորման իրենց ստրատեգիաների, որի հետեւանքով այժմ ներկայացվել են ավելի քիչ քանակությամբ թեստեր եւ, համապատասխանաբար, գրանցվում են հիվանդացության ավելի քիչ քանակությամբ դեպքեր:

Ընդամենը շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում հայտնաբերվել է COVID-19-ով ախտահարման ավելի քան 5,3 միլիոն նոր դեպք: Կորոնավիրուսից մահացության քանակը նվազել է բոլոր տարածաշրջաններում, բացի Աֆրիկայից ու Խաղաղ օվկիանոսի արեւմտյան ափից, որտեղ այն ավելացել է 183 տոկոսով եւ 8 տոկոսով՝ համապատասխանաբար:

Մյուս տարածաշրջաններում գրանցել են մահացության անկում, ամենից շատ՝ Եվրոպայում (30 տոկոսով):

Ընդհանուր առմամբ մեկ շաբաթվա ընթացքում ամբողջ աշխարհում գրանցվել է COVID-19-ի հետ կապված մահվան 14 հազար դեպք:

Համավարակի ողջ ժանմանակաշրջանում ամբողջ աշխարհում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 598 միլիոն դեպք եւ հիվանդության հետեւանքներից ավելի քան 6,4 միլիոն մահ, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս